Մեր օրագրից:-)

Ահագին ժամանակ է, ինչ բլոգ ստեղծելու գաղափարը կար, սակայն լինելու էր անձնական, չէր ունենալու կոնկրետ ուղղվածություն, անվանումն էլ ի սկզբանե կար` <<Դե եսիմ...>>` անկախ բովանդակությունից:
Բլոգը բացելուց հետո տեղադրեցի վերջերս գրած ռեֆերատներն ու հոդվածները, սակայն  որոշվեց բլոգում տեղադրել ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի արվեստաբանների հոդվածները, ռեֆերատներն ու ուսումնասիրությունները ևս: Սկսվեց նյութեր հավաքելու դաժան, բայց հետաքրքիր գործընթացը_:D
   Բլոգի ձևաչափը գնալով փոփոխվեց. նախկինում տարբեր կայքերում հրապարակված հոդվածները որոշեցինք չտեղադրել` բլոգի եզակիությունն ընդծելու համար_:) Միայն կերպարվեստի ոլորտն էլ աստիճանաբար ընդլայնվեց` իր կողքին ունենալով նաև գրականության, փիլիսոփայության, դիցաբանության բաժինները: Մի խոսքով, բլոգը փոխվեց, նույնը մնաց միայն անվանումը, ինչն ընտրված էր դեռ նախքան ստեղծվելը: <<Դե եսիմ>>-ը այս պարագայում ոչ թե առանձնացնում, այլ ամբողջացնում է բոլոր բաժինները, այն ոչ թե ունի վերացական իմաստ, այլ ընտրված է միտումնավոր` հազարավոր այլ անվանումների փոխարեն: Եվ այն, որ բլոգի բավականին լուրջ նյութերը առաջին հայացքից ասոցացվում են ոչ այնքան լուրջ վերնագրի հետ, երկրորդ հայացքից միանգամից հերքվում է_:D
   Ռեֆերատների ու արվեստի վերաբերյալ նյութերի այս բլոգը շատերի համար առանձնահատուկ է հենց իր անվանումով: Միայն անվանումը տարածմանը շատ օգնեց: Դե եսիմ` այսինքն մի քիչ ամեն ինչից, թեմաներն այնքան շատ են ու բազմազան, որ ընդհանրացնող ավելի հարմար ու երիտասարդական խորագիր գտնել չկարողացանք:-)
 Բլոգի արագ տարածումն ապահովելու համար անմիջապես բացվեց համանուն ֆեյսբուքյան էջը, ինչի շնորհիվ բլոգի օրական դիտումները կրկնապատկվեցին ու անգամ քառապատկվեցին: 


 25.11.12

    Մեր <<նորածին>> բլոգն արդեն մեկ ամսեկան է, ունի մոտ 3000 դիտում ոչ միայն Հայստանից, այլև այլ երկրներից: Ցանկացած դիտում ի սրտե ուրախացնում է ու է'լ ավելի պարտավորեցնում: Իսկ Էջի ցանկացած նոր անդամ արդեն իսկ իր ներկայությամբ օգուտ է բերում նոր ուսանողական <<արվեստային>> բլոգին: Էջում ամեն օր տեղադրվում են  նոր նյութեր` մարդկանց բլոգի աշխատանքին տեղյակ պահելու համար: Բլոգում ցանկացած նյութ այլ կայքերից տեղադրվում է հղումով: Ուսանողների ռեֆերատները մշակված են հիմնականում արվեստի գրքերից, մասամբ նաև համացանցից: Բլոգի հիմնական նպատակն է ռեֆերատներով օգնել արվեստի բուհերում սովորող ուսանողներին, նաև հանրությանը ներկայացնել արվեստի տարբեր ոլորտների նյութեր:
    Բլոգը համագործակցում է տարբեր կայքերի հետ: Հուսով եմ` այն շուտով ավելի լայն շրջանակներ կընդգրկի  ու կօգնի շատ ուսանողների` մեր նախնական ու գլխավոր նպատակի համաձայն:

     Բլոգն այժմ ունի հետևյալ բաժինները`  
                                                                                    Ամեն ինչ արվեստի մասին
                                                                                    Ռեֆերատներ
                                                                                    Հոդվածներ
                                                                                    Գրականություն
                                                                                    Թանգարաններ, պատկերասրահներ
                                                                                    Փիլիսոփայություն
                                                                                    Մեծ բեմ
                                                                                    Հայտնի անհայտներ
                                                                                    Բիենալե 2012
                                                                                    Ճարտարապետություն
                                                                                    Ամբոջական գրվածքներ
                                                                                    Ուսումնասիրություններ
                                                                                    Հայաստանի թանգարաններ
                                                                                                                                                 12.12.12

<<Դե եսիմ>>-ն արդեն 3 ամսեկան է_:) Այս կարճ ժամանակահատվածում բլոգը հասցրեց մեծ տարածում գտնել: Ընդամենը 90 օրերի ընթացքում այն ունի 7000-ի շեմին մոտեցող դիտումների թիվ, ինչն ուրախացնում է ինձ: Եթե   ծիծաղելի ու հետաքրքրաշարժ նկարները գրավում են ցանկացած մարդու ուշադրություն, հետևաբար և անմիջապես հավաքում են թվով շատ like-եր, ապա արվեստը գրավում է միայն արվեստասեր, արվեստով հետաքրքրվող մարդկանց, և արդեն իսկ ուրախալի է էջի օգտատերերի քանակը: Բլոգում ամեն օր տեղադրվում է նոր նյութ, նույնիսկ օրական 2-3 ռեֆերատ կամ հոդված: Հրապարակված նյութերի թիվն անցել է 100-ի սահմանը:
     Այս ամիս deesim.blogspot.com-ի ընթերցողների համար հայտնություն էին <<...իզմեր>> և <<Մի նկարի պատմություն>> բաժինները, որոնց նյութերը պատրաստում կամ այլ լեզուներից թարգմանում են ԵԳՊԱ ԳՄ արվեստաբանության բաժնի ուսանողները:
Հատուկ շնորհակալություն ցանկացած ընթերցողից....:))Ուրախ ենք, որ մեզ հետ եք...
 
     Ավելացել են հետևյալ բաժինները`          Մի նկարի պատմություն
                                                                           ...իզմեր 
                                                              

                                                                                                                                                     10.02.13




    Դե եսիմն արդեն ունի 4 ամսվա պատմություն.....ի տարբերություն այն օրագրերի, որոնք պահում ու լրացնում են մարդիկ ամեն օր, Դե եսիմի օրագիրը լրացվում է ամեն ամիս` բլոգի ընթերցողներին  նորություններն ու ընթացքը   տեղյակ պահելու նկատառումով:
Այս ամիս սկսեցինք թարմացնել փիլիսոփայության բաժինը` համլրելով այն տարբեր ժամանակների փիլիսոփայակն ուղղություններով` սկսած անտիկ փիլիսոփաներից մինչև Կիերկեգոր ու Կանտ: 
     Փետրվարին բլոգում ավելացան <<Օրվա նկար>> և <<Օրվա տեսանյութ>> բաժինները, որոնք ամեն օր նոր արվեստի գործ և արվեստին վերաբերող հետաքրքիր տեսանյութ են ներկայացնում հանրությանը: Մարտ-ապրիլ ամիսների համար կան մի շարք ծրագրեր, որոնք ի կատար ածելուց հետո անպայման բոլորդ տեղյակ կլինեք: Նախատեսվում է Դե եսիմում տեղադրել նկարչական տարբեր տեխնիկաների վերաբերյալ նյութեր, ստեղծել նոր բաժիններ` ըստ նախնական մտքերի` <<Արվեստի արխիվից>> և <<Գլուխգործոցներ>> անվանումներով: Հուսով եմ, այս ծրագրերը առաջիկա մեկ ամսվա ընթացքում կիրականանան: Սպասեք անակնկալների.....

         Ավելացել են հետևյալ բաժինները`    Օրվա նկար
                                                                          Օրվա տեսանյութ
                                                                          Չվերծանված ծածկագրեր

                                                                                                                                                   10.03.13



    6 երկար ու ձիգ, նյութեր պատրաստելու համար դժվար, բայց և հետաքրքիր ամիսներ.....250-ի շեմին հասնող  հրապարակումներ և նորություններ: Մարտ ամիսը լի էր նոր մտահղացումներով և բաժիններով: Գրեթե ամեն օր ընթերցողներին է ներկայացվում օրվա արվեստային նորությունը` առանց տարածության սահմանափակման: Նոր բաժինները հնարավորություն են տալիս տեղեկանալ աշխարհի թանգարաններից անհետացած արվեստի գործերի, աճուրդներում ամենաթանկ վաճառված ստեղծագործությունների, նոր ցուցահանդեսների և արվեստի ոլորտում կազմակերպված միջոցառումների մասին: Սրանք զուտ ինֆորմացիոն բաժիններ են, ներկայացնող նյութերով` առանց վերլուծությունների: Բավականին աշխատատար ու բեղմնավոր ամիսը տվեց հետևյալ բաժինները`


                                                                       Արվեստի ներկան

                                                                       Արվեստի արխիվից
                                                                       Անհետացած արվեստի գործեր
                                                                       Արվեստի աճուրդ
                                                                       Արվեստ բոլորի համար
                                                                                                                                                10.06.2013


<<Դե եսիմն>> արդեն մեկ տարեկան է.....մեկ տարի շարունակ ամեն օր բլոգն իր ընթերցողին է ներկայացնում տարաբնույթ նյութեր, որոնց բովանդակությանն անդրադռնալու հարկ այլևս չկա :Ճ Երկար <<փորձություններից>> հետո վստահաբար կարող եմ ասել, որ իմ ու ՁԵՐ <<Դե եսիմը>> արդեն կայացած է:))) Այսօր բազմաթիվ շնորհավորանքներ ու գնահատանքի խոսքեր ենք ստացել տարելիցի կապակցությամբ: Շնորհակալ ենք յուրաքանչյուրից, ով գնահատում է բլոգի ցանկացած թողակցի թեկուզ աննշան աշխատանքը: Գովեստի խոսքեր այսօր համացանցային տիրույթում գտնվող արվեստի բլոգը իրոք ունի...                      

Մեկ տարվա ընթացքում բլոգում հրապարակվել է շուրջ 500 նյութ, բաժինների թիվը անցել է 20-ի սահմանը: Մեծ ձեռքբերում եղավ այն, որ սկսեցինք հրապարակել նաև Գեղարվեստի ակադեմիայի մայր բուհի արվեստաբանության բաժնի ուսանողների հոդվածներն ու ռեֆերատները: Նշանակալից էր նաև այն, որ մեզ դիմում եմ տարբեր մարդիկ` ուսանողներ և արդեն մասնագետներ, ովքեր ցանկություն ունեն բլոգին թղթակցելու, նյութեր տրամադրելու և պարզապես հրապարակվելու: Շնորհակալություն բոլորից :Ճ
10. 11.2013



<<Դե եսիմը>> շարունակում է իր ընթացքը :) Բլոգի բաժինները ենթարիվեցին փոփոխության, որոշների ուղղվածությունը փոխվեց, մի քանիսի գործունեությունը ընդհանրապես որոշեցինք  դադարեցնել: Այժմ deesim.blogspot.com-ն  ունի 28 բաժին, առանձին հրապարկվում են նաև Գյումրի քաղաքի եկեղեցիների մասին վերաբերյալ նյութեր, քանի որ բլոգն ունի ճարտարապետական ուղղվածություն ևս, իսկ այս տարածաշրջանի եկեղեցիները մինչ օրս մնում են ոչ մանրամասն և հանգամանալից ուսումնասիրված ինչպես գրականության մեջ, այնպես էլ համացանցային տիրույթում:
Իր ընթերցողներին բլոգը ժամանակ առ ժամանակ տեղյակ է պահում փոփոխություններին ու ձեռքբերումներին: Վերջին ամիսների ընթացքում <<Դե եսիմը>> հրապարակում է իր նոր թղթակիցների նյութերը: Այժմ բլոգն ունի չորս թղթակից: ԵԳՊ ակադեմիայի ուսանողների աշխատանքները այլևս չեն հրապարակվում: Մեծ տարածում է գտել <<Դե եսիմի>> ֆեյսբուքյան էջը: Հետևորդների թիվը անցել է 5000-ի սահմանը: Արվեստի բլոգի համար, կարծում ենք, սա վատ ցուցանիշ չէ :Ճ
 10.05.2014 



<<Դե եսիմն>> արդեն 2 տարեկան է  :Ճ 
2 տարի է, ինչ գրեթե ամեն օր ձեզ պարգևում ենք մի փոքր արվեստ: Այս 730 օրերից յուրաքանչյուրը ձեզանից ինչ-որ մեկի տված ստիմուլով է անցել: Ձեր վերաբերմուքնի շնորհիվ է, որ համացանցային տիրույթում այսօր կա <<Դե եսիմ...>> երևույթը....
Վերջին ամիսներին բլոգում տեղի են ունեցել մի քանի փոփոխություններ: Առանձնացրել ենք հիմնական և երկրորդական բաժիններ: Հիմնական բաժինների մեջ մտնում են հիմնականում արվեստի  Ճյուղերը` կերպարվեստ, Ճարտարապետություն, քանդակագործություն, ինչպես նաև փիլիսոփայություն, գրականություն, դիցաբանություն, թանգարաններ, պատկերասրահներ:  Առանձնացված են նաև  հայ, ռուս և արտասահմանյան երկրների արվեստները, ինչպես նաև <<մեր օրերի արվեստագետները>> բաժինները: Հիմնական բաժինները բլոգի վերևի հատվածում են` անվանման տակ, երկրորդականները, ինչպես և նախկինում, աջ սյունակում:
Հետաքրքիր նորություն <<Դե եսիմ...>>-ի թղթակիցների և ընթերցողների համար: Այժմ բլոգի ֆեյսբուքյան էջն ունի թղթակիցների անուններով հեշթեգեր: Յուրաքանչյուր թղթակից ունի իր հեշթեգը: Սա հնարավորություն է տալիս վերջին շաբաթվա ընթացքում տվյալ թղթակցի հեղինակած նյութերը տեսնել առանձին  էջում: Բլոգի ֆեյսբուքյան էջն այժմ ունի 5555 հավանում:

10.10.2014


Ամիսներն անցնում են, Դե եսիմ..-ը գնալով ընդլայնում  է իր ընթերցողների շրջանակը: Աստիճանաբար բլոգի բաժինների թիվն ավելացավ ու կրճատվեց: Երկար փնտրտուքներից հետո բաժինների ցանկն  արդեն կայուն է: Գործում են հետևյալ բաժինները`

Հիմնական /վերևի մասում/` 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                  Քանդակագործություն
 ինչպես նաև`

                                                 
                                                 
                                                 
                                                 



Երկրորդական /աջից/ `     
                                              
                                                
                                                
                                               Առասպելներ և լեգենդներ
                                              
                                              
                                              
                                              
                                              
                                              
                                              
                                              
                                              
                                              
                                              
                                              
                                              
                                              
                                              
                                              
                                              
 10.04.2015