вторник, 2 июня 2015 г.

Ալբեր Քամյու.. Անկում



***  Կար ժամանակ, երբ ինձ ամեն րոպե թվում էր, որ մինչև հաջորդ րոպեն չեմ ապրի…
***  Մարմնական խանդը երևակայության արդյունք է, ինչպես նաև մարդու կարծիքը հենց իր մասին: Հակառակորդին նա վերագրում է այն վատ մտքերը, որոնք ինքն ունեցել է նման հանգամանքներում:
***  Սիրահարները Բոնապարտի հետ մի ընդհանրություն ունեն. նրանք միշտ մտածում են հաղթանակ տանել այնտեղ, որտեղ բոլորը պարտություն են կրել…
***  Ես իմ կյանքում միշտ մի մեծ սեր ունեցա, և այդ սիրո առարկան միշտ ես եղա:

***  Ես վիճում եմ մարդկանց հետ, բայց  ոչ թե ներում, այլ պարզապես մոռանում եմ վիրավորանքները:
*** Մարդը երբեք կեղծավոր չի լինում իր հաճույքներում:
***  Անշուշտ, իսկական սերը բացառիկ երևույթ է, յուրաքանչյուր դարում մոտավորապես երկուսը կամ երեքն են լինում: Մնացած ժամանակ սիրուն փոխարինում է սնափառությունը կամ ձանձրույթը:
***  Դուք նկատե՞լ եք, որ հանդիպում են մարդիկ, ովքեր հետևելով իրենց կրոնի պատվիրաններին, պարտավոր են ներել ու իրոք ներում են վիրավորանքը, բայց երբեք դրանք չեն մոռանում: Ես չեմ ուզում ներել, բայց միշտ մոռանում եմ…
***  Ես չէի ձանձրանում, որովհետև տխրում էի:
*** Մարդկիկ ողբերգության կարիք ունեն, ինչ արած, դա նրանց բնածին բնազդն է
***  Որքա՜ն ենք սիրում մեր հենց նոր մահացած բարեկամներին, այդպես չէ՞: Այդ ժամանակ հարգանքը տրվում է շատ բնականորեն, այն հարգանքը, որին գուցե մեզնից սպասել են ամբողջ կյանքում: Բայց գիտե՞ք ինչու ենք մենք միշտ ավելի արդար և ավելի առատաձեռն մահացածների նկատմամբ: Պատճառը շատ պարզ է: Նրանց նկատմամբ պարտավորություն չունենք:
***  Տարիքի հետ յուրաքանչյուրը ձեռք է բերում այն կերպարը, որին արժանի է:
***  Մարդիկ իրար էին հաջորդում, ուզում էին կպչել ինձ, բայց կպչելու ոչինչ չկար, և դա նրանց պարզապես դժբախտացնում էր: Որովհետև ես պարզապես մոռանում էի նրանց: Ինձնից բացի ես ոչ մի բան չեմ հիշում:
***  Իմ պատմության մեջ միայն մի բանն է հասարակ. ես ոչինչ չունեմ…
***  Վատ մարդիկ պարզապես չեն լինում, այլ՝ մարդիկ, որ լույսը կորցրած են լինում: Այո մենք մեր լուսատու աստղն ենք կորցրել, մեր առավոտները, մեր սուրբ անմեղությունը, որ ինքն իրեն ներում է:
***  Ես երջանիկ եմ, ասում եմ ձեզ, ես ձեզ արգելում եմ չհավատալ, որ ես երջանիկ եմ, մեռնելու աստիճան երջանիկ:
***  Ես ընկերներ չունեմ. միայն համախոհներ:
***  Ես սիրում եմ ապրել, ահա իմ իսկական թուլությունը: Ես կյանքը այնքան եմ սիրում, որ անկարող եմ կյանքից դուրս որևէ բան երևակայել: Ես մահանում էի անմահ լինելու ցանկությունից:
*** Մի սպասեք Ահեղ դատաստանին: Դա ամեն օր տեղի է ունենում…
*** Մարդիկ անմահություն են խաղում, մինչդեռ նույնիսկ չգիտեն՝ մի քանի շաբաթ հետո կամ թեկուզ հաջորդ առավոտը կարո՞ղ են ոտքի կանգնել:
***  Ով մենակ է, առանց Աստծո և առանց տիրոջ, նրա համար օրերի ծանրությունը սարսափելի է:
***  Ձեր բարեկամներին մի հավատացեք, մանավանդ, երբ նրանք ուզում են, որ իրենց հետ անկեղծ լինեք: Նրանք հույս ունեն միայն, որ դուք պիտի քաջալերեք իրենց իսկ մասին ունեցած լավ կարծիքը, նրանց տալով հավելյալ վստահություն` ձեր անկեղծության խոստովանությամբ: Եվ եթե ուրեմն այդ վիճակում եք, խոստացեք ճշմարիտ լինել և ստեք, որքան կարող եք:
*** Մարդիկ շտապում են քննադատել քեզ, որպեսզի իրենք զերծ մնան քննադատությունից:
***  Ինչքան շատ եմ ես ինձ մեղադրում, այնքան շատ իրավունք ունեմ ձեզ քննադատելու:
***  Մեզանից յուրաքանչյուրը առանձնահատուկ դեպք է:
***  Մարդիկ համոզվում են ձեր իրավացիության, ձեր անկեղծության և ձեր վշտերի լրջությանը միայն ձեր մահով:
***  Հանցանքը միշտ էլ պաշտպաններ կգտնի, իսկ անմեղությունը` երբեմն:
***  Երբեմն կարծում են, թե մեռնում են կնոջը պատժելու համար, մինչդեռ նրար ազատություն են պարգեւում:
***  Մարդը երկերեսանի արարած է: Նա սիրել չի կարող` չսիրելով նաև իրեն…
*** Ընկերությունն այնքան էլ հասարակ զգացմունք չէ: Այն երբեմն երկար է տևում, դրան հասնելը դժվար է, բայց երբ դու կապում ես ընկերության հանգույցները, փորձիր միայն դրանք քանդել ու չի հաջողվի,համբերել է պետք…