вторник, 26 мая 2015 г.

Իտալացու հիպերռեալիստական նատյուրմորտները



Իտալացի նկարիչ Դարիո Կամպանիլին հիպերռեալիստական յուրօրինակ նատյուրմորտների վարպետ է: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ նա մրգեր, բանջարեղեն ու տարբեր սննդատեսակներ պատկերող նատյուրմորտներ է նկարում: Դրանք այնքան իրական են թվում, այնպես ռեալիստորեն են նկարված, որ ասես լուսանկարներ լինեն: Կամպանիլիի աշխատանքները բավականին ախորժելի տեսք ունեն: 
Իտալացին իր նատյուրմորտների համար հիմնականում որպես ֆոն ընտրում է սև գույնը, ինչի շնորհիվ պատկերված իրերը ստացվում են ավելի արտահայտիչ ու ծավալային:Պանիր, ձմերուկ, դեղձ, սխտոր, երբեմն նույնիսկ ծաղիկներ, տարրաներ ու պոլիէթիլենային տոպրակներ: Զգացվում է Դարիոյի նկարած յուրաքանչյուր առարկայի ծավալայնությունը, բայց զարմանալու հարկ չկա. չէ որ սա հիպերռեալիզմ է:
 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը