вторник, 26 мая 2015 г.

Միջնադարյան Չինաստանի արվեստը



Միջնադարի առաջին տարիներին Չինաստանը բաժանված էր բազմաթիվ շրջանների մեջ: Բայց զարգացած միջնադարում (7-13 դարեր) Չինաստանը միացնում է իր հողերը երկու մեծ  պետությունների միջև` Տան և Սուն, որոնք իրենցից հետո թողեցին անգերեզանցելի մշակույթ:  Զարգացում ապրեցին արվեստի տեսակները` ճարտարապետությունը, գեղանկարչությունը, դեկորատիվ կիրառական արվեստը, պոեզիան և այլն:
Երկու պետությունների արվեստն ունի ինչպես նմանություններ, այդպես էլ տարբերություններ: Տանի ճարտարապետությունը ներդաշնակ է, հարմոնիկ, հանգիստ:  Այստեղ վերջնականապես ձևավորվում են բնակելի և տաճարական շինությունների տիպերը: Տաճարներն ու պալատների կարկասը փայտից էր`  կավապատ հիմքերի վրա, որոնք իրենց հերթին ծածկվում էին քարերով:   Լայն աղյուսե տանիքները` եզրերով դեպի վերև ձգված, ոչ միայն պաշտպանում են շինությունները անձրևից, այլ նաև հաղորդում էին շինությանը թեթևություն և գեղեցկություն:  Դրանք կարծես թռչում էին քաղաքի ֆոնի վրա, կարծես ինչպես թռչնի լայնատարած թևեր: Եվ իզուր չէ, որ շինության տանիքների եզրերին տեղադրում էին թռչունների կերամիկական քանդակներ:
Չինական պագոդա
Սուն շրջանի ճարտարապետությունը առանձնանում է տարրերի բարդությամբ, առաջ են գալիս ճարտարապետական բազմազան դետալներ, նկատվում է ճարտարապետության և բնության միաձուլում: Ավելի է շքեղանում  շինությունների զարդարումը: Ճարտարապետական գլխավոր շինանյութը` փայտն էր. երկրաշարժի ժամանակ դրանք ճոճվում էին, և շինության ավերման հավանականությունը քչանում էր: 
 Չինացի ճարտարապետները միշտ ձգտում էին շինությունը կառուցել բնության գրկում` տեղադրելով այն այգու համալիրում: Չինական տներն ունեին ազատ ներքին տարածություն, որոնք  անհրաժեշտության դեպքում վարագույներով բաժանվում էին մասերի: Տները արտաքին աշխարհից բաժանում էին բարակ պատերը:


Շինություններ բնության գրկում

Տան հատակը ծածկվում էր եղեգնի ցողուններով, որոնցով չինացիները հատուկ գորգեր էին գործում: Դեռ հնուց  չինացիները սիրում էին իրենց տները զարդարել ծաղիկներից  պատրաստված կոմպոզիցիաներով` իկեբանաներով:

Չինաստանի և Ճապոնիայի արվեստները այս և շատ այլ առումներով նման են: Ճապոնացիների շինությունների շրջակայքում նույնպես բնություն էր, որի կարևորագույն մասը սակուրա բալենին էր:
Չինաստանում և Ճապոնիայում իշխող կրոնը բուդդայականությունն էր, այդ իսկ պատճառով էլ կառուցվում էին մեծ թվով բուդդայական տաճարներ, նաև  պագոդաներ: Դրանք բազմահարկ էին, կարծես դեպի երկինք սլացող: Տաճարները զարդարվում էին քանդակներով, ինչի արդյունքում յուրահատուկ զարգացում է ապրում նաև քանդակագործությունը: Ճարտարապետությունն ու քանդակագործությունը այս դարերում զարգանում էին զուգահեռ և լրացնում մեկը մյուսին:
Բուդդայի քանդակը Յունգան ժայռափոր տաճարում
Հիմնականում կերտվում էին Բուդդայի քանդակներ, որոնք աչքի էին ընկնում կերպարի հանգստությամբ, նուրբ և կոր ուրվագծերով: Շատ հաճախ այդ քանդակները հասնում էին հսկայական  չափսերի:
Մանրաքանդակը նույպես զարգանում է, վարպետների կողմից ստեղծվում   են կերամիկական, կավե  կամ այլ նյութից տարբեր քանդակներ` կենցաղային օգտագործման համար: Դրանք պատկերում էին դիցաբանական տեսարաններ և այլն:
Չինական սափոր
Օրինակ` փիղը հարստության սիմվոլն էր: Կամ չինացիների ամենասիրելի կերպարներից մեկը` “ Խելացի Վիշապն” էր:

Ցաո Չոնգ
Միջնադարյան Չինաստանի արվեստի անկրկնելի էջերից մեկը գեղանկարչությունն է, որը հետագայում դրսևորվեց նաև Ճապոնիայում: Հենց գեղանկարչության շնորհիվ է, որ մեզ է փոխանցվում չինացիների` բնության  պոետիկ գովերգը: Նկարիչները գունազարդում էին տաճարների և պալատների պատերը, ստեղծում էին մանրակրկիտ կոմպոզիցիաներ` հովարների և այլ ճարտարապետական դետալների վրա: Պատկերվում էին տեսարաններ քաղաքի կյանքից, բնապատկերներ, դիմանկարներ, տեսարաններ դիցաբանությունից և այլն: Սկզբնական շրջանում նկարում էին մետաքսի վրա, հետագա դարերում ` թղթի:
Լի Դի-"Ձյան տակ"
Արդեն   VIII դարում, միներալ գույների հետ մեկտեղ չինացի վարպետները օգտագործում էին նաև սև տուշը: Գեղանկարչության մեջ հիմնական տեղը զբաղեցնում էր բնանկարը, տարածված  էին թռչունների, ծաղիկների, բույսերի և միջատների պատկերները:   
Լու Չժի
XIV դարում մեծ նշանակություն են ստանում կալիգրաֆիկ գրությունները, որոնք, այսպես ասած` կոդ էին պարունակում իրենց մեջ: Նուրբ վրձնահարվածներով նկարիչները նկարների անկյուններում,  ճարտարապետական դետալների եզրերին հիորոգլիֆներ էին գրում: 

Լի Տան
Տան և Սուն պետությունների շրջանում արվեստի մեջ ուրույն զարգացում է ապրում նաև դեկորատիվ կիրառական ճյուղը. կահույք, ասեղնագործություն, սպասք, հայելիների զանազան ձևեր, սրանք բոլորը շատ բարձր մակարդակի վրա էին գտնվում: 
Ուշ միջնադարի ժամանակահատվածում արվեստի զարգացման կարևորագույն հանգանամքներից մեկը մարմարի արտադրությունն էր, այնքան շատ, որքան չէր եղել նախորդ դարերի ընթացքում: Եթե Սուն շրջանի մարմարը ձյունաճերմակ էր, ապա ուշ միջնադարում ` Մինի ժամանակ, ստանում էին բազմագույն մարմար:
Չինական մարմար
Նյութը պատրաստեց Անետ Բիլյանը
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին
1-ին կուրս