пятница, 15 мая 2015 г.

Մի քիչ բարձր տրամադրություն. Հեմի Ջենգ



Նկարչուհի Հեմի Ջենգը իրեն շրջապատող առարկաներից յուրաքանչյուրի մեջ արվեստի գործի մի մասնիկ է տեսնում: Ըստ նրա, կենցաղային ցանկացած առարկա, նույնիսկ աննշան կիրառության, գեղեցիկ է ու ինքնատիպ
Մատիտ, կոճակ, մկրատ, սանր, թել, խոզանակ, ծաղիկների թերթեր, մրգեր ու այլ սննդատեսակներ.... Այս արտիստի նկարների ալբոմը լի է վերը նշված առարկաներով: Իր աշխատանքները Հեմին նկարում է վայրկյանական, հասարակ ստվարաթղթի վրա, գրիչով կամ ֆլոմաստերով: Պատկերի մեջ անպայման տեղադրում է մի կենցաղային իր: Նկարները ստացվում են չափազանց բնական ու հետաքրքիր: Նկարչուհին ասես բարձր տրամադրություն է փոխանցում իր արվեստով հետաքրքրվողներին
 

  Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը