вторник, 19 мая 2015 г.

Աննա Ֆրանկի օրագիրը



 ***  Մարդուն ճանաչում են միայն իսկական վեճից հետո: Այս դեպքում է նա ցույց տալիս իր իրական բնավորությունը:
*** Վճռական մարդիկ կյանքում ավելի մեծ հաջողություններ են ունենում:
*** Հուշերը զգեստներից թանկ են:
***  Մարդը կարող է միայնակ լինել չնայած նրան, որ իրեն շատերն են սիրում, երբ ինչ-որ մեկը նրան ամենասիրելին չի համարում:
***  Չափից ավելի համեստ մի եղիր, Աննա, և ավելի շատ բանի կհասնես:
*** Արցունքները թեթևություն են բերում, երբ միայնության մեջ չես լաց լինում:
***  Հարկավոր է ուրիշների համար ինչ-որ բան զոհաբերել, և  ես դա հաճույքով եմ անում…
***  Իսկ ես չեմ ձգտում ավելորդ համեստության, ես գտնում եմ, որ վճռական մարդիկ կյանքում ավելի մեծ հաջողություններ են ունենում։
*** Ես վախենում եմ, որ նրանք, ովքեր ինձ գիտեն այնպես, ինչպես միշտ լինում եմ, հանկարծ հայտնաբերեն, որ ես ուրիշ կողմեր էլ ունեմ` շատ ավելի լավ, շատ ավելի բարի: Ես վախենում եմ, որ սկսեն ինձ վրա ծիծաղել, ինձ սենտիմենտալ համարեն և լուրջ չընդունեն:
***  Պետք է լինել ոչ այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում, կամ հիմա էլ ես այն չեմ, ինչպիսին կուզեի լինել, և որ ամեն ինչ պետք է այնպես չանել, ինչպես ես եմ ուզում: Ես ուզում եմ ուրիշ մարդ դառնալ, որովհետև ես այդպիսին չեմ, ինչպիսին կուզենայի լինել
***  Թուղթն ամեն ինչ հանդուրժում է:
*** Չեմ կարողանում բոլորի ներկայությամբ լսել, ինչպես հարկն է, որովհետև լավ երաժշտությունն ինձ միշտ խորապես հուզում է:
***  Սիրո համար խոչընդոտ չկա
*** Նվաճել երջանկությունը, նշանակում է աշխատել դրան հասնելու համար, լինել լավ մարդ, և ոչ թե առևտուր անել կամ ծուլանալ: Ծուլությունը կարող է հաճելի թվալ, բայց միայն աշխատանքն է մարդուն բավականություն պատճառում:
***  Երբեմն ես մտածում եմ գուցե Աստված ինձ փորձում է: Ես պետք է աշխատեմ ինձ վրա առանց որևէ օրինակի և առանց որևէ օգնության, և փոխարենը ես ուժեղ կլինեմ և տոկուն:
*** Տեսնում եմ, որ աշխարհն աստիճանաբար ավելի ու ավելի է վերածվում անապատի, ավելի մոտիկից եմ լսում ամպրոպի ճայթյունը, որ կարող է և մեզ սպանել, լսում եմ միլիոնավոր մարդկանց տառապանքը և, այնուամենայնիվ, երբ նայում եմ երկնքին, մտածում եմ, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը, որ այս դժբախտությանը վերջ կլինի և աշխարհին նորից կտիրի խաղաղություն և հանգստություն:
*** Շատախոսությունը կանացի սովորություն է, և դա ժառանգական է, իսկ ժառանգականության դեմ պայքարելը շատ դժվար է:
*** Մթության մեջ, բաց պատուհանի առաջ ավելի շատ բան կարելի  է ասել, քան արևի պայծառ լույսի ներքո: