пятница, 1 мая 2015 г.

Նկարչուհին, ով երաժշտություն է նկարում…



Այո, երիտասարդ նկարչուհի Մելիսսա ՄակՔրակենը իր նկարներում երաժշտություն է պատկերում: Ըստ նրա, յուրաքանչյուր նոտա, հնչյուն ու ռիթմ իր գույնն ունի: Նա զգում է դա ու փոխանցում կտավին:
Սա առաջին հայացքից անհեթեթ է թվում: շատերը գուցե մտածեն, որ նման պատկերացումները թղթին հանձնելու համար լուրջ նկարչական ունակություններ հարկավոր չեն, սակայն Մելիսսայի աշխատանքները տեսնելիս այս կարծիքը անմիջապես հերքվում է: Նկարչուհին աբստրակցիանոիստ է: Նրա գույները, քսվածքներն ու վերացական ֆորմաներն իրականում մեծ գեղանկարչական վարպետության մասին են վկայում: ՄակՔրակենի կտավներին նայելիս իրոք հնարավոր է զգալ տվյալ երգի տրամադրությունը: Նկարչուհին միշտ իր նկարները վերնագրում է պատկերված երգերի անուններով, որպեսզի դիտողները ևս պատկերացնեն ու համոզվեն, որ մեղեդու հնչյունները գույներ ու ձևեր ունեն…Նրա երաժշտական ճաշակն, ինչ խոսք, նկատելի է:
John Lennon "Imagine"
Led Zeppelin "Since I’ve Been Loving You"
David Bowie "Life on Mars"
John Mayer "Gravity"
Radiohead "Karma Police"
Prince "Joy in Repetition"
Radiohead "Lucky"
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը