понедельник, 6 апреля 2015 г.

Գարնանային ծաղիկներով լուսանկարներ. Վ. Կորիբուտ



Լուսանկարիչ Վալենտինա Կորիբուտը չափազանց նուրբ ու գեղեցիկ լուսանկարներ է անում: Հետաքրքիրն այն է, որ նա նկարում է միայն ծաղիկներով նատյուրմորտներ: Ծաղիկները նկարչուհին տեղադրում է ծաղկամանում կամ զամբյուղում, դնում գեղեցիկ ծածկոցի վրա կամ պարզապես սեղանին, դրանց կողքին ավելացնում որոշ առարկաներ ևս ու, հարմար ռակուրս ընտրելով, սկսում է նկարել: Մեկ աչքի են ընկնում նուրբ հախճապակե ծաղկամաններ, թեյնիկներ ու բաժակներ, մեկ ծղոտե զամբյուղներ: Ծաղիկներն այնքան իրական ու արտահայտիչ են, որ ուզում ես ձեռք մեկնել ու նկարից վերցնել դրանք: Վալենտինան իր լուսանկարներով գարնանային տրամադրություն ու թարմություն է պարգևում իր աշխատանքներով հիացողներին:












 Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը