понедельник, 6 апреля 2015 г.

Նկարներ սուրճի նստվածքով



Նկարիչ-ձևավորող Մարիա Արիստիդոուն ներկերի կամ մատիտների փոխարեն որպես նկարներ ստեղծելու միջոց է օգտագործում հասարակ սուրճը: Նկարելու այս տեխնիկան նկարչուհին փորձել է բոլորովին պատահաբար: Իր նկարները Մարիան նկարում է ակվարելի համար նախատեսված թղթերի վրա, քանի որ ինչպես ջրաներկը, սուրճը ևս թղթի մեջ ներծծվելու կարիք ունի: Նկարները ստացվում են բավականին հետաքրքիր: Գունային ու տոնային անցումների համար նկարչուհին օգտագործում է սուրճի մրուրը` տարբեր հաստության ու տարբեր տոներով: Որոշ հատվածներ նկարչուհին պարզապես սպիտակ է թողնում: Իհարկե, այս տեխնիկայով նկարներ ստեղծելու համար ևս պետք են լուրջ նկարչական հմտություններ:  Մարիան տիրապետում է դրանց և այդ փաստի վառ ապացույցն էլ այն է, որ առաջին հայացքից այս նկարները բոլորովին էլ նման չեն սուրճի նստվածքով նկարած պատկերների: Թվում է` ուղղակի շագանակագույնի երանգներով ջրաներկ է օգտագործված: Համոզվեք ինքներդ.







 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը