вторник, 21 апреля 2015 г.

Ճապոնիայի կոյուղիների "արվեստային" կափարիչները



Փողոցային արվեստն իրոք հասել է իր զարգացման գագաթնակետին: Ճապոնիայում այժմ նույնիսկ կոյուղիների կափարիչներն են արվեստով լեցուն: Բանն այն է, որ անհայտ մի նկարիչ  Ճապոնիայի մի շարք քաղաքների կոյուղիների մետաղե կամ թուջե կափարիչների վրա հետաքրքիր պատկերներ է նկարում: Դրանք տարբեր բովանդակություն ունեն` գեղեցիկ ծաղիկներ, կենդանիներ, թռչուններ, ճապոնական ճարտարապետությանը բնորոշ կառույցներ և այլն: Քանի որ այդ կափարիչները հիմնականում շրջանաձև են, պատկերներն այնպես են նկարված, որ դիտվեն բոլոր կողմերից: Հանդիպում են նաև ուղղանկյունաձև կափարիչներ, որոնց վրա ճապոներեն գրություններ են և այլ նկարներ: Թվում է, թե նկարների մի մասն արված է բառելիեֆի տեխնիկայով, սակայն իրականում անհարթությունները հենց մետաղի մակերեսի վրա են: Նկարիչը դրանք պարզապես տարբեր գույներով է ներկել: Լուսանկարիչ Ֆաբիեն Պարսեն վերջերս եղել է Տոկիոյում, Օսակայում, ինչպես նաև Ճապոնիայի այլ քաղաքներում ու լուսանկարել իրեն հանդիպած փողոցային արվեստի այս նոր նմուշները:










 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը