вторник, 14 апреля 2015 г.

Դավիթ Մարտիաշվիլի. վրացական ժամանակակից արվեստ



Ազգությամբ վրացի նկարիչ Դավիդ Մարտիաշվիլին ծնվել է Թբիլիսիում: Հենց հայրենի քաղաքն էլ հանդիսանում է նրա յուղաներկերի հիմնական մոտիվը: Հին տներ, որոնք մինչև օրս պահպանել են իրենց հմայքը, գեղեցկուհի վրացուհիներ` ծաղկավոր հագուստներով և այլն: Դավիդ Մարտիաշվիլու կտավները Վրաստանում բավականին հայտնի են: Դրանք լի են վառ ազգային կոլորիտով ու գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը ևս: Այս պատճառով էլ Վրաստան եկած զբոսաշրջիկներն այս երկրից եթե Դավիդի նկարներից չկարողանան իրենց հետ տանել, վերցնում են փոքր հուշանվերներ, որոնց վրա այս հեղինակի պատկերած տեսարաններն են: Իր աշխատանքներում Դավիդը պրիմիտիվ ֆորմաները համադրում է գեղանկարչության բարդ տեխնիկայի հետ: Նկարչի կարծիքով իր աշխատանքները լավատեսական են ու գնորդների ու դիտողների մոտ պետք է բարձր տրամադրություն առաջացնեն: Մարտիաշվիլու բազմագույն ներկապնակը անընդհատ Վրաստան է պատկերում: Վրացական շունչը նա հասցնում է նաև իր երկրի սահմաններից դուրս: Նրա  աշխատանքները հայտնի են ամբողջ աշխարհում: Դրանք ցուցադրվում են ԱՄՆ-ի, Անգլիայի, Իսպանիայի, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և շատ այլ երկրների թանգարաններում ու պատկերասրահներում, ինչպես նաև շատերի մասնավոր հավաքածուներում:









Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը