вторник, 14 апреля 2015 г.

Կորեացի նկարիչների իլյուզիաները Մանիլայի 3D-թանգարանոմ




Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում 3D-թանգարան է բացվել: Եթե շատ թանգարններում արգելվում է ցուցադրվող նմուշներին ձեռքով դիպչել կամ նկարվել, ապա այս թանգարանը ստեղծվել է հենց մյուսներում ընդունված օրենքները շրջանցելու համար: 3D նկարներին կարելի է ձեռք տալ, նկարվել դրանց հետ, նույնիսկ դրանց մեջ… Ստորև ներկայացված նկարները նայելով գլխի կընկնեք, թե խոսքն ինչի մասին է:) Թանգարանը ստեղծողներն իրենց ունիկալ կառույցին տվել են “Art in Island” անվանումը: Ներկայիս արդեն մշակութային կառույցի տարածքում նախկինում ավտոբուսների կայարան է եղել:

Կորեայից հրավիրված 18 նկարիչներից 4 ամիս է պահանջվել թանգարանի պատերը նկարներով ու որմնանկարներով “լցնելու” համար: Ցուցադրված է 50 ինքնատիպ աշխատանք` տարբեր թեմաներով ու բովանդակությամբ: Եռաչափ աշխատանքները հիացնում են իրենց չափերով ու ռեալիստականությամբ: Դրանք ստեղծում են խորության խաբկանք: Նրանց նայելիս թվում է, թե կարող ես ինքդ հայտնվել նկարում: Հենց սա է եղել 3D-թանգարան ստեղծողների հիմնական նպատակը. Այցելուներին որոշ ժամանակով հեռացնել իրականությունից, արվեստի միջոցով տանել ցանկացած այլ վայր` հին Եգիպտոսում, ինչ-որ մի ծովի ալիքների մեջ, կոկորդիլոսի բերանում, վան Գոգի նկարում և այլն... 
Թանգարանի ողջ հավաքածուն տեսնելու ու աշխատանքների հետ նկարվելու համար այցելուներից կպահանջվի մոտ երեք ժամ: Նկարները դիտելիս չմոռանաք, որ ընդամենը տեսողական խաբկանք է, իսկ Մանիլայում լինելիս  չմոռանաք այցելել կորեացի նկարիչների կողմից ստեղծված իլյուզիաների աշխարհ:)




Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը