понедельник, 2 марта 2015 г.

Ասեղնագործված ճանապարհորդություն. Թերեզա Լիմ



Դիզայներ Թերեզա Լիմի տարերքը ճանապարհորդելն է, սիրելի վայրերը հաճախ այցելելը: Յուրաքանչյուր ճանապարհորդությունից նա իր հետ մի հուշանվեր է բերում, որն անձամբ է ստեղծել: Խոսքը ոչ թե կտավի մասին է, այլ ասեղնագործության, որը դիզայները համադրում է լուսանկարի հետ: Լիմի հուշանվերներում իր սիրելի վայրերն են, անծանոթ քաղաքների այն հատվածները, որոնք կարողացել են տպավորություն թողնել տաղանդավոր դիզայների վրա: Աղջիկը իր բոլոր աշխատանքները հավաքել է մեկտեղ ու դրանք անվանել <<Ասեղնագործված ճանապարհորդություն>>: Այս շարքում կարող ենք տեսնել Պրահայի, Բեռլինի, Տոկիոյի, Վիետնամի, Լոնդոնի և շատ ու շատ այլ քաղաքների գեղատեսիլ վայրերը` ասեղնագործված ու պարզապես ֆոտոնկար դարձած…






 Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը