пятница, 13 марта 2015 г.

Եկեղեցիների ուղղահայաց պանորամաներ. Ռիչարդ Սիլվեր



Լուսանկարիչ Ռիչարդ Սիլվերի կարծիքով տաճարների ողջ գեղեցկությունը կարելի է տեսնել միայն դրանց ուղղահայաց լուսանկարների միջոցով: Նա այսպիսի լուսանկարների մի ամբողջ շարք է նկարել, որոնցում աշխարհի տարբեր կողմերի հայտնի կրոնական կառույցներն են: Դրանք նկարելիս Սիլվերն ընտրել է այնպիսի ռակուրս, որ եկեղեցին իր խորանով, մուտքով ու գմբեթի ներքին տարածությունով տեսանելի լինի: Ստացվում են ուղղահայաց ձգվածությամբ պանորամաներ:
Ռիչարդի այս քայլը օգնում է նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում են տեսնել այս վայրերը, բայց հնարավորություն չունեն: Սա լուսանկարային յուրօրինակ ճամփորդություն է, որը թույլ է տալիս տեսնել աշխարհին հայտնի եկեղեցիներն ու տաճարներն իրենող ողջ հմայքով ու շքեղությամբ: Ահա այդ լուսանկարներից մի քանիսը.

Սբ. Ֆրանցիսկի եկեղեցի. Լա Պաս, Բոլիվիա
Սբ. Մարիամի եկեղեցի. Միլան, Իտալիա




Սուրբ Երրորդության տաճար. Յանգոն, Մյանմա
Հիսուսի սուրբ սրտի բազիլիկը. Տրիեստ, Իտալիա
Բարեսիրտ Մոր եկեղցի. Հավանա, Կուբա




Տիրոջ Փոխակերպման տաճարը. Կրակով, Լեհաստան
Սուրբ կույս Մարիամի եկեղեցին. Բրեստոլ, Մեծ Բրիտանիա
Քրիստոսի սուրբ անվան տաճարը. Մումբայ, Հնդկաստան
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը