пятница, 20 марта 2015 г.

Աբրահամի զոհաբերությունը. թեման կերպարվեստում


 Իսրայելի ժողովրդի հայր Աբրահամն իր որդուն` Իսահակին, տանում է Աստծուն զոհաբերելու: Երբ կրակն արդեն վառված էր և հայրը պատրաստվում էր բագինի վրա պառկած որդուն սպանել, Տիրոջ հրեշտակն հայտնվում է ու հրամայում կանգ առնել: Այս սյուժեով ինչպես արտասահմանյան, այնպես էլ ռուսական և հայկական արվեստում միասին վերցված կա ավելի քան չորս տասնյակ ստեղծագործություն: Դրանց գերակշռող մասը կտավներ են, կան նաև սրբանկարներ, որմնանկարներ, նույնիսկ ռելիեֆներ ու քանդակներ: Հին կտակարանից վերցված թեման հետևյալն է.
1 Այս դեպքերից հետո Աստված փորձեց Աբրահամին: Նա ձայն տվեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատասխանեց. «Այստեղ եմ»: 2 Աստված ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ և այնտեղ՝ լեռան վրա, որ ցույց կտամ քեզ, ողջակիզի՛ր նրան»: 3 Աբրահամն առավոտյան վեր կացավ, համետը դրեց իր էշի վրա, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին, ողջակիզության համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ, եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան: 4 Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց իր աչքերը և հեռվից տեսավ այդ տեղը: 5 Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստեցե՛ք այստեղ՝ էշի մոտ, իսկ ես ու այս պատանին գնանք այնտեղ, երկրպագություն անենք ու վերադառնանք ձեզ մոտ»: 6 Աբրահամը վերցրեց ողջակիզության փայտը, դրեց այն իր որդի Իսահակի մեջքին, իր ձեռքն առավ կրակն ու դանակը, և երկուսով գնացին: 7 Իսահակը դիմեց իր հորը՝ Աբրահամին. «Հա՛յր»: Սա ասաց. «Ի՞նչ է, որդի՛ս»: Նա հարցրեց. «Ահա կրակը, և ահա փայտը, հապա ո՞ւր է ողջակիզելու ոչխարը»: 8 Սա պատասխանեց. «Աստված կհոգա իր ողջակիզելու ոչխարի մասին, որդյա՛կ»: Նրանք երկուսով գնացին 9 և հասան այն տեղը, որ նրան ցույց էր տվել Աստված: Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, վրան դրեց փայտը, իր որդի Իսահակին կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա: 10 Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն: 11 Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատախանեց նրան. «Այստեղ եմ»: 12 Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն, նրան որևէ վնաս մի՛ պատճառիր, որովհետև այժմ համոզվեցի, որ դու երկյուղ ունես Աստծո նկատմամբ և ինձ համար չես խնայի քո որդուն»: 13 Աբրահամը բարձրացրեց իր աչքերը և տեսավ, որ մացառուտ թփի մեջ եղջյուրներից մի խոյ է կախված: Աբրահամը գնաց, առավ խույն ու այն ողջակիզեց իր որդի Իսահակի փոխարեն: 14 Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տերը տեսավ», և մինչև այսօր էլ ասում են. «Այդ լեռան վրա երևաց Տերը»: 15 Տիրոջ հրեշտակը, երկնքից երկրորդ անգամ ձայն տալով, ասաց Աբրահամին. 16 «Անձովս եմ երդվում,– ասում է Տերը,– քանի որ դու արեցիր այդ բանը՝ ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն, 17 անչափ պիտի օրհնեմ քեզ և երկնքի աստղերի, ծովեզերքի ավազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը: Քո սերունդը պիտի տիրանա իր թշնամիների քաղաքներին, 18 քո սերնդի շնորհիվ պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին»:
Նախ, ներկայացնենք հայկական ձեռագրերում տեղ գտած տվյալ թեմայով մանրանկարները
14-րդ դարի ավետարան




Զաղարիա Ախթամարացի

Սրանց մի մասը պահվում է Մատենադարանում, մի քանիսը` Հայաստանի Ազգային պատկերասրահում:
Տարբեր ստեղծագործողներ իրենց նկարներին տվել են տարբեր վերնագրեր: Մի մասը` <<Աբրահամի զոհաբերությունը>>, մյուսները` <<Իսահակի զոհաբերությունը>>: Մեծ հաշվով, այս երկու անվանումների մեջ էական տարբերություն չկա: Հայրը զոհաբերում է որդուն, որդին հանդես է գալիս որպես զոհ:
Անդրեա դել Սարտո
Անդրեա դել Սարտո
Վալդես Լեալ
Ջոակինո Ասերետտո
Ջովաննի Բատիստա Պիացետտա
Դոմենիկո Զամպիերի
Եվգրաֆ Ռեյտեռն
Պիտեր Լաստման
Լորեն դե Լագիր

Միքելանջելո Մերիզի դա Կարավաջո
Պարսկական որմնանկար. Շիրազ
Դավիդ Տենիրս Կրտսեր

Տիցիան Վեչելիո
Էմիլ Ֆրիան
Ռեմբրանդտ վան Ռեյն
Անտոն Լոսենկո
Մարկ Շագալ-Իսահակի զոհաբերությունը
Իկոնա. 18-րդ դար
Հետաքրքիրն այն է, որ այս թեման հանդիպում է նաև ռելիեֆներում: 15-րդ դարի առաջին տարիներին Ֆլորենտական մկրտարանի համար հայտարարված մրցույթին իր քանդակած Աստվածաշնչյան տեսարանների մեջ Բրունելլեսկին ներառել էր նաև Աբրահամի զոհաբերության թեման: Բրոնզաձույլ ռելիեֆն այժմ պահվում է Ֆլորենցիայի Ազգային թանգարանում:
Ֆիլիպպո Բրունելլեսկի
 Նույն մրցույթին իր ռելիեֆով մասնակցում էր նաև քանդակագործ Լորենցո Հիբերտին:
Լորենցո Հիբերտի

Նույն թեման հանդիպում է նաև այլ քանդակագործների մոտ:
Դոնաթելլո
Բերրուգետե Ալոնսո
Շարտրի տաճարի քանդակներից
Սանատ Կատարինա եկեղեցի. Պալերմո. 16-րդ դար
Վլադիմիր Պոխիլյուկ



Դե եսիմ` Գ.Ն.