пятница, 13 марта 2015 г.

Ցուցահանդես կույրերի համար



Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ հազվադեպ են կարողանում ցուցահանդեսներ այցելել: Ներկայացված արվեստի գործերի մասին նրանք մինչ օրս միայն լսել են, պատկերացրել: Մադրիդի Պրադո թանգարանն անդրադարձել է այս խնդրին: Կույրերի համար ստեղծվել են հայտնի արվեստի գործերի կրկնօրինակները, որոնց մակերևույթը հարթ չէ ու կիրառված նյութերի շնորհիվ տեսողական խնդիր ունեցող արվեստասերը կարող է շոշափելով զգալ ներկայացված աշխատանքը: Այս նախագիծը ստացել է <<Շոշափելով Պրադոն>> անվանումը: Ցուցադրված են արվեստի վեց հայտնի ստեղծագործություններ` աշխարհի տարբեր կողմերից, տարբեր նկարիչների կողմից ստեղծված: Աշխարհի ոչ մի այլ թանգարանում նման աշխատանքներ չեն ցուցադրվում: Հուսով ենք, այս վեց ստեղծագործություններից հետագայում կավելանան շատերը, ու արվեստը հասանելի կլինի նաև հաշմանդամություն ունեցող անձանց: Ցուցահանդեսը կույրերի համար բաց կլինի մինչև 2015թ. հունիս ամիսը:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը