среда, 11 марта 2015 г.

Հինն ու մոռացվածը Ելենա Զորինայի արվեստում


Օր օրի մեր կենցաղից հեռանում են այն հին առարկաները, որոնք տարիներ առաջ եղել են մեր ծնողների, տատիկների ամենակիրառելի իրերը` երկաթե թեյնիկներ, փայտե աթոռակներ, վառարաններ, ծղոտե զամբյուղներ, հախճապակե ծաղկամաններ և այլն: Սրանք գնալով մատնվում են մոռացության, մերօրյա հասարակության կողմից համարվելով չափազանց հասարակ ու ոչ ժամանակակից:
Նկարիչ Ելենա Զորինան այս մոռացվող կենցաղային առարկաներով լցնում է իր կտավները: Վերջիններիս շնորհիվ նրա աշխատանքները դառնում են չափազանց իրական ու միևնույն ժամանակ հին: Ժապավենով լուսանկարչական ապարատներ, յուրահատուկ հոտ ունեցող հին գրքեր....սրանք ևս բացի կենցաղային առաջկաներից այլևս մեր կենցաղի մաս չեն համարվում: Դրանց վաղուց փոխարինել են թվային տեսախցիկներն  ու էլեկտրոնային գրականությունը: Ելենան այս ամենը պատկերում է իր նկարներում` հավատալով, որ տարիներ անց, երբ արդեն չհիշվեն երբեմնի առաջնային դեր ունեցած առարկաները, նրա ստեղծագործությունները կհիշեցնեն դրանց մասին:
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը