воскресенье, 11 января 2015 г.

Սանդրո Բոտիչելլի. Գարուն



<<Գարունը>> /իտալ.` Primavera/ Բոտիչելլիի ամենահայտնի ու սիրված ստեղծագործություններից է: Նկարիչն այն ստեղծել է 1482թ.: Նրա համար որպես ստեղծագործության աղբյուր է ծառայել Լուկրեցիոսի <<Իրերի բնության մասին>> պոեմից վերված հետևյալ հատվածը.
Սանդրո Բոտիչելլի. Գարուն
Вот и Весна, и Венера идет, и Венеры крылатый
Вестник грядет впереди, и, Зефиру вослед, перед ними
Шествует Флора-мать и, цветы на путь рассыпая,
Красками все наполняет и запахом сладким…
Ветры, богиня, бегут пред тобою; с твоим приближеньем
Тучи уходят с небес, земля-искусница пышный
Стелет цветочный ковер, улыбаются волны морские,
И небосвода лазурь сияет разлившимся светом.

Այս հատվածից ելնելով կոմոպոզիցիայում տեղ են գտել Վեներան, Ֆլորան, Մերկուրին և Զեֆիրը: Մյուս կերպարները Բոտիչելլին վերցրել է Օվիդիուսի <<Օրացույց >> պոեմից:


195 «Флорой зовусь, а была я Хлоридой…
Как-то весной на глаза я Зефиру попалась; ушла я,
Он полетел за мной: был он сильнее меня…
205 Все же насилье Зефир оправдал, меня сделав супругой,
И на свой брачный союз я никогда не ропщу.
Вечной я нежусь весной, весна — это лучшее время:
В зелени все дерева, вся зеленеет земля.
Сад плодовитый цветет на полях, мне в приданое данных…
Сад мой украсил супруг прекрасным цветочным убором,
Так мне сказав: «Навсегда будь ты богиней цветов!»
Но перечесть все цвета на цветах, рассеянных всюду,
Я никогда не могла: нет и числа их числу…
Следом Хариты идут, венки и гирлянды сплетая,
220 Чтобы в небесные ввить кудри и косы свои.

Զեֆիրը և Քլորիդան.հատված
Նկարը պատկերում է նարնջի այգի` ծաղիկներով ու բույսերով լեցուն: Բուսաբանները այս նկարում հաշվել են ավելի քան 500 բուսատեսակ
Նկարի կոմպոզիցիային աջից ձախ նայելիս նկատելի է դառնում, որ ֆիգուրները դասավորված են 3-1-3-1 ռիթմով: Առաջին խմբի երեք պերսոնաժներն են Զեֆիրը, որը հետևում է Քլորիդային: Վերջինս պատկերված է այն պահին, երբ փոխակերպվում է Ֆլորայի: Նրա բերանից ծաղիկներ են աճել, իսկ կողքին հենց Ֆլորան է` ծաղիկների աստվածուհին, ով իր առատ ձեռքով ամենուր վարդեր է սփռում:
Կոմպոզիցիայի կենտրում Վեներայի ֆիգուրն է.  սիրո ու այգիների աստվածուհին միայնակ կանգնած է այգու կենտրոնում: Բոտիչելլին նրան կարևորել է ոչ միայն կոմոպոզիցիայի կենտրոնում պատկերելով այլև նրանով, որ նրա թիկունքում բույսերից առաջացած կամար է պատկերել: Վեներայի վերևում փոքրիկ Ամուրն է, ով իր նետն ուղղել է կենտրոնում կանգնած Հարիտային:
Վերջինս ևս երկու Հարիտաների հետ կանգնած է Վեներայի ձախ կողմում: Նրանք ձեռք ձեռքի տված պարում են: Ըստ Գեսիոդի` նրանք Ագլայան /փայլող/, Եֆրոսինան /բարին սերմանող/ և Տալիան /ծաղկող/ են: Կենտրոում կանգնած Հարիտան, որը հնարավոր է, որ Եֆրոսինան է, նայում է Մերկուրիին: Հարիտաների դիրքերը հիշեցնում են Սիքստինյան մատուռում գտնվող Բոտիչելլու նկարած <<Տեսարաններ Մովսեսի կյանքից>> որմնանկարներում պատկերված ֆիգուրներին:
Վեներան. հատված
Ստեղծագործության կոմոպզիցիայի վերջին խմբում Մերկուրին է իր ատրիբուտներով` սաղավարտ, թևավոր կոշիկներ և սուր: Բոտիչելլին նրան ներկայացնում է որպես այգու պահապան, ով հսկում է իր սրով:
Հետաքրքիրն այն է, որ ֆիգուրներից և ոչ մեկը հատակին կանգնած չէ: Նրանք ասես սահում են տերևների վրայով:
Ըստ Վիոլֆլինի առաջարկած վերլուծության մեթոդի` այս նկարը գծային է: Այստեղ յուրաքանչյուր ֆիգուր ասես կազմված լինի պլաստիկ գծերի համադրումից:
Բոտիչելլու կտավում բոլոր կերպարներն հավասար հարթության վրա են, նկարի կոմպոզիցիան փակ է, հարթային, հեռանկար չկա, ֆիգուրները դիտվում են մեկ ընդհանուր տարածության մեջ: Բոտիչելլու կտավում ֆիգուրները դասավորված են խմբերով, կոմպոզիցիան բազմակի է: Բոլոր կերպարները հավասար հարթության վրա են, նկարի կոմպոզիցիան փակ է, հարթային, հեռանկար չկա, ֆիգուրները դիտվում են մեկ ընդհանուր տարածության մեջ
Միանգամից նկատելի է Բոտիչելլու նկարի ֆիգուրների, ֆորմաների  բացարձակ պարզությունը. հագուստները, ծալքերը, նույնիսկ մազերը նկարված են մանրակրկտորեն:
Հարիտաները. հատված
Ինչպես պարզվեց 1975թ. հայտնաբերված մի ձեռագրից, նկարը նախկինում գտնվել է Լորենցո դի Պիերֆրանչեսկո Մեդիչիի սենյակներից մեկում: Վերջինիս մահից հետո նկարը հայտնվել է նրա քեռու` Լորենցո Հրաշալու մոտ, որն ունեցել է նաև Բոտիչելլու <<Պալլադան ու կենտովրոսը>> (1482-1483) ստեղծագործությունը, ինչպես նաև <<Տիրամայրը մանկան հետ>> նկարը, որի հեղինակն անհայտ է: Հաշվի առնելով այն փաստը, որ 1482թ. հուլիսի 19-ին քեռին քրոջ որդուն ամուսնացրել է Սեմիրամիդա Ապպիանիի հետ, հետազոտողները ենթադրում են, որ <<Գարուն>> նկարը Բոտիչելլիին պատվիրել է նկարել Լորենցո Հրաշալին` որպես  քրոջորդուն հարսանեկան նվեր: Նման նվերները այդ ժամանակներում սովորական երևույթներ էին: Ուստի, Բոտիչելլին իմանալով, թե որտեղ է կախվելու նկարը, որոշում է ֆիգուրներին հարթության վրա տեղադրել այնպես, ասես նրանք ճախրում են: Եվ այդպես էլ ստացվում է: Պատվերը տեսնելուն պես Մեդիչիները այն կախում են հատակից 2 մետր բարձրության վրա, և Բոտիչելլիի ցանկությունը ի կատար է ածվում:
Մերկուրին. հատված
1537թ. նկարը տեղափոխվել է Կաստելլո: 1550թ. այն Կաստելլոյում է տեսել Վազարին: Նրա կողքին է եղել նաև <<Վեներայի ծնունդը>>: 1815թ. նկարը տարվում է Ֆլորենցիայի Ուֆիցցի պատկերասրահ: Սկզբից այն բարձր գնահատականի չի արժանանում և 1853թ. ուղարկվում է Ակադեմիա, որտեղ պետք է ուսումնասիրվեր երիտասարդ նկարիչների կողմից: Ուֆիցցի <<Գարունը>> վերադառնում է միայն 1919թ. և այցելուների առջև բացվում 20-րդ դարի սկզբներից: 1982թ. նկարը վերականգնվել է: Այժմ այն Ուֆիցցիի պատկերասրահի կարևորագույն նմուշներից մեկն է:

Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը