четверг, 8 января 2015 г.

Դա Վինչիի ու վան Գոգի նկարները սոսնձվող ժապավաններից. Նասա Ֆունահարա



Դասական արվեստի գործերը ներկայացնող կոլաժներ Դե եսիմ…-ում արդեն եղել են /http://deesim.blogspot.com/2014/09/blog-post_31.html/: Բայց քանի որ օր օրի աշխարհում արվեստի նոր նախագծեր են իրականանում, նախորդ նյութից հետո խորհուրդ ենք տալիս կարդալ սա ևս: Հերթը գունավոր սոսնձվող ժապավեններինն է: Ճապոնացի տաղանդավոր նկարչուհի Նասա Ֆունահարան արվեստի հայտնի գլուխգործոցները ստեղծում է ևս մեկ անգամ, բայց ոչ թե նկարելով, այլ հավաքելով: Նա նկարները ստանում է գունավոր սոսնձվող ժապավենները /скотч/ կտրատելով և իրար կպցնելով: Այսպիսի նյութի օգտագործումը, հնարավորություն է տալիս համաշխարհային գլուխգործոցները ընկալել նոր տեսանկյունից: Նրա աշխատանքների թվում են Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզան”, “Խորհրդավոր ընթրիքը”, Վինսենթ Վան ԳոգիԱրևածաղիկները”, Էդվարդ ՄունկիՃիչըև շատ այլ համաշխարհային արվեստի նմուշներ: Նասայի ստեղծած ամեն մի նկարը բավականին մեշամասշտաբ է: Նրանցից յուրաքանչյուրի վրա նա ծախսում է մեկ շաբաթ: Սկզբից Նասան ժապավենը բաժանում է հատվածների, դասավորում է դրանցից պատկերը, ապա ամեն մի պատառիկը կպցնում սոսնձով:
Եթե մեզ մոտ սոսնձվող ժապավենները երկու-երեք գույնի են հանդիպում, ապա ճապոնացի այս նկարչուհու ձեռքում դրանք դարձել են բազմագույն և տարատեսակ: Այն գույները, որնք հարկավոր են տվյալ աշխատանքը ստեղծելու համար և շուկայում չկան, Նասան ներկում է գուաշով: Նկարչուհու հավաքածուում կա ավելի քան 450 սոսնձվող ժապավեն:
 
Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը