пятница, 23 января 2015 г.

Ծաղիկներով նատյուրմորտ. Սեսիլ Քենեդի



Աշխարհին հայտնի հոլանդական նատյուրմորտը մինչ օրս էլ շարունակում է զարմացնել արվեստասերներին իր առարկայականությամբ, գույներով ու թարմությամբ: Ծաղիկներ պատկերող նատյուրմորտներն այսօր էլ դառնում են մեր օրերի արվեստագետների ոգեշնչման աղբյուր: Բրիտանացի նկարիչ Սեսիլ Քենեդին յուղաներկով հրաշալի նատյուրմորտներ է ստեղծում: Սերը դեպի արվեստը նրա մեջ ի հայտ է եկել բավականին հասուն տարիքում: Առաջին ցուցահանդեսները նա կազմակերպել է 40 տարեկան հասակում: Սեսիլը ծնվել է 1905թ. նկարիչների ընտանիքում: Նա համարվում է Մեծ Բրիտանիայի ժամանակակից արվեստի առաջնային ներկայացուցիչներից մեկը:
 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը