вторник, 27 января 2015 г.

Նկարներ կրկնակի իմաստով. Օլեգ Շուպլյակ



Համացանցի օգտատերերը վաղուց է, ինչ ծանոթ են ստորև բերված նկարներին: Սակայն քչերը գիտեն դրանց հեղինակի` Օլեգ Շուպլյակի մասին: Նա մասնագիտությամբ ճարտարապետ է, սակայն երկար ժամանակ է, ինչ զբաղվում է գեղանկարչությամբ: <<Նկարներ կրկնակի իմաստով>>. Այսպես է բնութագրում իր աշխատանքները նկարիչը: Նրա ստեղծագործություններում մեծ տեղ է զբաղեցնում օպտիկական խաբկանքը: Միայն ուշադիր դիտելուց հետո է պարզ դառնում, որ իրականում նկարում կա երկու պատկեր` ինչ-որ մի տեսարան և մարդկային դեմք: Հաճախ այդ պորտրետները պատկերում են հայտնի մարդկանց: Դրանցից մեկում օրինակ Դալին է, մյուսում` Ֆրեյդը:
ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում Շուպլյակը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: 2000 թվականից նա Ուկրաինայի նկարիչների միության անդամ է:
 Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը