пятница, 23 января 2015 г.

Աշխարհը լցված է գունավոր դաշնամուրներով. Լյուկ Ջերեմ



Բրիտանացի նկարիչ Լյուկ Ջերեմը հանրությանն է ներկայացնում տարիքային սահմանափակում չճանաչող իր հետաքրքրաշարժ ու ունիկալ նախագիծը: 2008 թվականին նա որոշեց Անգլիայի Բիրմինգեմ քաղաքում  տեղադրել 15 դաշնամուրներ, որոնք կարող էր նվագել ցանկացած անցորդ:  Հասարակական երաժշտական նվագարաններն հայտնվեցին այգիներում, կայարաններում, կանգառներում, շուկաներում, կամուրջների վրա և այլ հասարակական վայրերում: Դաշնամուրների կողքին տեսախցիկներ են տեղադրված, որոնք պատահական անցորդների նվագած երաժշտությունները միանգամից բեռնում են համացանց: Անցորդներն իրենք են որոշում ինչ և ինչքան նվագել:
Նկարչի հետաքրքիր նախագիծը գնալով մեծ տարածում է գտնում: Ամեն տարի նա հրավերներ է ստանում տարբեր քաղաքներից: Աշխարհը լցված է գունավոր ու կրեատիվ  դաշնամուրներով










 Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը