воскресенье, 2 ноября 2014 г.

Քանդակներ մատիտի ծայրին



Ծնունդով վիետնամցի Սիետլի բնակչուհի քանդակագործ և նկարիչ Դիեմ Չաուն մատիտների միջուկների` գրիֆելի փոքրիկ ծայրերի վրա ստեղծում է զարմանահրաշ քանդականեր: Դրանք պատկերում են կենդանիների, թռչունների և մարդկանց ու կերպավորված են ամենայն մանրամասնությամբ:
Բայց Դիեմը  միայն մատիտների միջուկների հետ չէ, որ աշխատում է: Իր փոքրիկ քանդակները նա ստեղծում է նաև մարմարե սպասքի, բարակ թղթերի, ատամները մաքրելու  համար նախատեսված փոքրիկ փայտիկների վրա:  Չաուի ցուցահանդեսները հաջողությամբ են անցնում  Ամերիկայի տարբեր քաղաքներում, այդ թվում` Նյու-Յորքում, Լոս Անջելոսում և Չիկագոյում:
Նրա քանդակների մի մասը ներկայացնում է հնդկական դիցաբանությունը, մյուսները դիտորդին տեղափոխում են Աֆրիկա: Երբեմն նրա ստեղծագործություններում ի հայտ են գալիս էկոլոգիական ևանթրոպոլոգիական թեմաներ:
Դիեմ Չաուն  ծնվել է Սայգոնում, 1979 թվականին: 1986 թվականին  իր հայրենի Վիետնամից տեղափոխվել է Ամերիկա: 2002 թվականին ավարտել է  Կորնուելյան արվեստի քոլեջը` ստանալով բակալավրի կոչում ժամանակակից արվեստի բնագավառում:




Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը