четверг, 6 ноября 2014 г.

Հայտնիները` հայտնի կտավների հերոսների փոխարեն



Եթե ուշադիր նայեք, սրանք բոլորովին էլ ձեր տասնյակ անգամներ տեսած կտավները չեն
Բոտիչելլիի Վեներայի փոխարեն խխունջից դուրս է գալիս Անջելինա Ջոլին, Վան Գոգի դիմանկարում Ռոբին Վիլիամսի դեմքն է, Ուոթերհաուսի ջրահարսի դերում Պենելոպա Կռուզն է, Ֆոլի Բերժերի սրճարանում Քեյթ Մոսսն է կանգնած
Այս "խառնաշփոթի" հեղինակը ֆիլիպինցի դիզայներ-նկարիչ Էյզեն Բեռնարդ Բեռնարդոն է: Նա արվեստի հայտնի գլուխգործոցներին տալիս է նոր մոտեցում` դրանց վրա փակցնելով հայտնի ամսագրերի տիտղոսաթերթերը: Կոլաժները ստեղծելիս Բեռնարդոն հարյուրավոր ամսագրեր է նայում` կտավում պատկերված ֆիգուրի ռակուրսին համապատասխան լուսանկար գտնելու համար: Դիզայները նշում է, որ իր նախագիծը ժամանակի հայտնի ամսագրերի հանդեպ ունեցած հարգանքը ցույց տալու մի միջոց է, քանի որ մեր օրերում հրատարակվում են այնպիսի ամսագրեր, որոնք միանշանակ կարող ենք համարել արվեստի գործեր: Այս իսկ պատճառով էլ Էյզենը ավանդական արվեստի գործի վրա ժամանակակից արվեստի նմուշ է փակցնում` միաժամանակ հարմարեցնելով դրանք միմյանց թե' ռակուրսներով, թե' գույներով ու ներդաշնակությամբ:
Իր նախագիծը հեղինակն անվանել է «Mag + Art»: Դիզայները ներառել է NATIONAL GEOGRAPHIC, Time, VOGUE, Bazaar, Rolling Stone, W, GQ, Life հայտնի ամսագրերը: Ինչ վերաբերում է համաշխարհային նկարիչներին, նա ընտրել է տարբեր ազգերի պատկանող ստեղծագործողցների` Պիկասո, դա Վինչի, Մանե, Ժակ-Լուի Դավիդ և այլն...Ահա Բեռնարդոյի կոլաժներից մի քանիսը.



Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը