четверг, 6 ноября 2014 г.

Գարեգին Լեւոնյան


 Դե եսիմ…-ը շարունակում է ներկայացնել հայ առաջին արվեստաբաններին: Նրանց մեջ իր ուրույն և նշանակալից տեղն ունի աշուղ Ջիվանու որդին` Գարեգին Լեւոնյանը: Նա ծնվել է 1872թ. նոյեմբերի 6-ին Ալեքսանդրապոլում: Նախնական կրթությունն ստացել է տեղի ս. Փրկչի չորսդասյան թեմական դպրոցում, ապա ուսումը շարունակել է Ալեքսանդրապոլի պետական վարժարանում։ 1895թ. Ջիվանին ընտանիքով տեղափոխվում է Թիֆլիս, ուր նոր հեռանկարներ են բացվում արդեն իր որոշակի նախասիրություններն ունեցող երիտասարդ Լեվոնյանի առջեւ։ 1892թ. նա Ալեքսանդրապոլում լույս էր ընծայել «Հայ աշուղներ», իսկ 1894թ. «Հայ պարբերական մամուլը» աշխատությունը, որ Պոլսում, տակավին ձեռագիր վիճակում, արժանացել էր Սահակ-Մեսրոպյան մրցանակի։
Թիֆլիսում Գ. Լեւոնյանը մտերմանում է ժամանակի արեւելահայ նշանավոր գրական գործիչների՝ Սունդուկյանի, Աղայանի, Պռոշյանի, Մուրացանի, Թումանյանի եւ այլոց հետ։ 1896թ. նա ուսումնառության նպատակով մեկնում Է Մոսկվա, ուր նկարչության դասեր Է առնում: 1898թ. մարտին Գ. Լեւոնյանն անցնում Է Պետերբուրգ, նախ կարճ ժամանակով սովորում է ակադեմիկոս Դմիտրեւի նկարչական արվեստանոցում, ապա ընդունվում տեղի Արվեստից ակադեմիան: Պետերբուրգում ուսանելու տարիներին Գ. Լեւոնյանը ռուս եւ արտասահմանյան գրականության դասականների մասին «Նոր-դարի» էջերում տպագրում է մի շարք հոդվածներ։ 1902թ. ավարտելով ակադեմիան, Գ. Լեւոնյանը հրավիրվում է Էջմիածնի Գեւորգյան ճեմարան՝ գեղարվեստի տեսություն եւ նկարչություն դասավանդելու։ Այս տարիներին նա ուսումնասիրում է Էջմիածնի մատենադարանի միջնադարյան ձեռագրերը, գրում«Աշուղների մասին» իր ծավալուն աշխատությունը (1903—1906 թթ.):
1906 թ. Լեւոնյանը մեկնում է Գերմանիա Լայպցիգում հինգ ամիս աշխատում է փորագրական նշանավոր մի արվեստանոցում, հմտանում փորագրական արվեստին, եւ երբ վերադառնում է Կովկաս, ազատվում է Գեւորգյան ճեմարանից, Թիֆլիսում բացում է նկարչական դասընթացներ՝ մի քանի տարվա ընթացքում պատրաստելով նկարչության բազմաթիվ ուսուցիչներ: 1908թ., միամյա լուրջ նախապատրաստությունից հետո, Գ. Լեւոնյանը իրագործում է իր տարիների փայփայած իղձը՝ հրապարակ հանելով «Գեղարվեստ» գրական-գեղարվեստական պատկերազարդ հանդեսի առաջին համարը։ Հայ գրագետները սիրով ու խանդավառությամբ են ողջունում «Գեղարվեստ»-ի հրապարակ գալը։ Լեւոնյանի անդուլ ջանքերի շնորհիվ, «Գեղարվեստ»-ի շուրջն են համախմբվում ժամանակի հայ արվեստի, գրականության ու գիտության լավագույն ներկայացուցիչները։ Հանդեսը, թեեւ նյութական միջոցների սղության եւ այլ պատճառներով, իր տասնչորսամյա գոյության ընթացքում (1908—1922թթ.) ունենում է սահմանափակ թվով համարների հրատարակություն (ընդամենը յոթ գիրք), բայց իր որակով ու նշանակությամբ խոշոր դեր է խաղում հայ մշակութային կյանքում, մեծ զարկ է տալիս հայ գեղագիտական մտքի զարգացմանը, արվեստի, գրականության եւ առհասարակ գեղեցիկի պրոպագանդմանը:

1910-1911թթ. Գ. Լեւոնյանը պաշտոնավարում է Ներսիսյան դպրոցում, իսկ հաջորդ երկու տարիներին՝ 1912-1913թթ. ճամփորդում է Արեւմտյան Եվրոպայում։ Իր հետաքրքրաշարժ ճանապարհորդական տպավորությունները նա ամփոփում է <<Աշխարհե-աշխարհ կամ 20 000 վերստ Եվրոպայում>> ուղեգրությունների մեջ։ Այդ ճամփորդությունները նշանակալիորեն նպաստում են արվեստագետ Լեւոնյանի ճաշակի զարգացմանն ու մտահորիզոնի ընդլայնմանը, դրականորեն անդրադառնում <<Գեղարվեստ>> հանդեսի թեմատիկ ընդգրկումների եւ արվեստագիտական որակի վրա։ Հետագա տարիներին, մինչեւ Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատվելը, Գ. Լեւոնյանն իր արվեստաբանական գործունեությանը զուգընթաց զբսղվում է նաեւ գրականագիտական աշխատանքով։ Նա մամուլում պարբերաբար հանդես է գալիս մեր գրական նշանավոր գործիչներին նվիրված սեղմ, բնութագրական հոդվածներով։
Մ. Սարյան- Գ. Լեւոնյանի դիմանկարը /1912թ./
Խորհրդային կադրերի հաստատման առաջին իսկ օրերից Գ. Լեւոնյանը լծվում է Անդրկովկասի կուլտուրական շինարարության գործին։ Նա արվեստի գծով մի շարք պաշտոններ է վաստակում եւՀայաստանում, եւՎրաստանում, դասավանդում է Երեւանի գեղարվեստական տեխնիկումում, մանկավարժական ինստիտուտում եւ պետական համալսարանում, աշխատում է Հայաստանի գիտության եւ արվեստի ինստիտուտում։ 1925թ. Լեւոնյանն ընտրվում է ՀԽՍՀ Հնությունների պահպանության կոմիտեի անդամ, 1939թ.՝ ԽՍՀՄ ԳԱ Հայկական ֆիլիալի պատմության եւ գրականության ինստիտուտի գիտխորհրդի անդամ։ 1932թ. արվեստագիտական ու մշակութային գործունեության 40 ֊ամյակի առթիվ Գ. Լեւոնյանին շնորհվում է, առաջինը Հայաստանում, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ Ւր մանկավարժական ու հասարակական աշխատանքներին համընթաց Գ. Լեւոեւյանն զբաղվում է գիտական արգասաբեր գործունեությամբ։ Այս շրջանում առավել ընդլայնվում են եւ խորանում նրա նախորդ շրջանից սերող գիտական նախասիրությունները: 1920—1930-ական թվականներին եւ հետագա տարիներին իրար ետեւից լույս են տեսնում հայ արվեստի ու գրականության տարբեր հարցերին ու հեղինակներին նվիրված նրա մի շարք արժեքավոր գործերը։ Գարեգին Լեւոնյանը վախճանվել է Երեւանում 1947թ. սեպտեմբերի 28-ին, 75 տարեկան հասակում։ Լեւոնյանի գիտական պրպտումներն ու ստեղծած արգասիքները կարելի է սահմ անափակել երեք հիմնական բնագավառում՝
1. աշուղագիտություն

2. հայ թատրոնի եւ արվեստի պատմություն

3. հայ պարբերական մամուլի եւ տպագրության արվեստի պատմություն


Հայ աշուղների եւ նրանց արվեստի ուսումնասիրության պատմության մեջ բացառիկ տեղ ու դեր ունի Գ. Լեւոնյանը։ Ւր գիտական որոնումների սկզբնաքայլերից մինչեւ կյանքի ավարտը աշուղներն ու նրանց արվեստը չեն դուրս գալիս Լեւոնյանի հետազոտական տեսադաշտից։ Տակավին քսան տարեկան Գ. Լեւոնյանը հայրենի Ալեքսանդրապոլում հրատարակում է իր գիտական երախայրիքը` <<Հայ աշուղներ>> (1892թ.) աշխատությունը, որն իր բնույթով, ոգով ու ոճով շատ բանով էր նախորոշոււմ Լեւոնյան ֊հետազոտողի ապագա դիմաստվերը։ Փաստական նյութի առարկայական մատուցում առանց կանխակալ ենթադրությունների ու հետեւությունների մոլության, համեստություն, նյութի արժեքի գիտակցում եւ նյութի նկատմամբ պատմական մոտեցում. ահա այն էական հատկանիշները, որ բնորոշ էին Լեւոնյանի ոչ միայն անդրանիկ աշխատությանը, այլեւ հիմնական գծերով հատուկ էին նրա գալիք ուսումնասիրություններին եւս։
Բայց Լեւոնյանի երախայրիքը հիշարժան էր նաեւ պատմական ու բանասիրական առումներով։ Առաջին անգամ մեր բանասիրության մեջ, ժամանակագրական համակարգված հաջորդականությամբ, հեղինակ առ հեղինակ կենսագրական եւ այլ կարգի տվյալներ էին հաղորդվում շուրջ երկհարյուրամյա ժամանակաշրջան ընդգրկող հայ աշուղների մա֊սին, մի տեղեկատու գործ, որ, իր թերություններով հանդերձ, մինչեւ այժմ էլ ունի հանրագիտական մատենագիտական արժեք է:
Գ. Լեւոնյանի հայացքը աշուղների եւ նրանց արվեստի նկատմամբ առավել խոր ու ընդլայնված դրսեւորվում է տասը տարի անց գրած <<Աշուղների մասին>> ծավալուն հետազոտության մեջ: Այստեղ հեղինակը քննում է աշուղների՝ իբրեւ ժողովրդական երգիչների խաղացած հասարակական դերը եվրոպական ու արեւելյան հին ազգերի, այդ թվում նաեւ հայերի կյանքում: Բազմակողմանիությամբ քննվում են աշուղական կենցաղի աոանձնահատկությունները, աշուղների անձնական ու հասարակական կյանքի յուրահատկությունները, դրանց արտացոլումը աշուղական երգերում, վերջիններիս բանաստեղծական ու հասարակական արժեքը: Հայ աշուղների նկատմամբ իր հարկը Գ. Լեւոնյանը հատուցում է նաեւ առանձին աշուղների նվիրված ուսումնասիրություններով։ Տակավին, իր գիտական սկզբնաքայլերի ժամանակ (1896թ.) Լեւոնյանը <<Հանդես>> պարբերականում տպագրում Է <<Հայկական այժմյան քնարերգական բանահյուսությունը եւ աշուղ Ջիվանին>> ուսումնասիրությունը,ուր մեր միջնադարյան եւ հատկապես XIX դարի քնարերգության տեսադաշտի վրա ուրվագծում Է Ջիվանու կյանքի եւ գրական վաստակի պատկերը, ի հայտ Է հանում նրա բանաստեղծությունների Էական մոտիվներն ու գաղափարական միտումնեըր, ըստ արժանվույն գնահատում Ջիվանու խաղացած պատմական խոշոր դերը աշուղական արվեստի ազգայնացման խնդրում եւ XIX դարի երկրորդ կեսի հայ ժողովրդական մտավոր կյանքում առհասարակ։
1936թ. Լեւոնյւսնը հրատարակում է Ջիվանու երգերի հավաքածուն, որն իր ծավալով մինչ այդ տպագրվածներից ամենաստվարն էր։ Մյուս հայ նշանավոր աշուղ-բանաստեղծը, որ արժանացել Է անվանի աշուղագետի ուսումնասիրությանը, Սայաթ-Նովան Է։ Մեծ թիֆլիսեցուց բացի, XVIII դարի հայ գրական դեմքերից Գ. Լեւոնյանի հետազոտությանն է արժանանում պոլսահայ քերական, բանաստեղծ ու երաժիշտ Բաղդասար Դպիրը:

Հայագիտության հաջորդ բնագավառը, ուր իր պատշաճ լուման է ներդրել Գ. Լեւոնյանը, հայ պարբերական մամուլի եւ տպագրության պատմությունն Է։ Դեռեւս իր գիտական գործունեության արշալույսին, 1895թ., Ալեքսանդրապոլում Լեւոնյանը հրատարակում է <<Հայոց պարբերական մամուլը>> ծավալուն աշխատությունը, որը հայ պարբերական մամուլի պատմության սկզբնավորումից մինչեւ 1894թ., այսինքն՝ շուրջ մեկ հարյուրամյակ ընդգրկող ժամանակահատվածի առաջին ամբողջական եւ համակարգված պատմա-մատենագիտական տեսությունն էր, ուր տասնամյակ առ տասնամյակ նկարագրվում էին տվյալ տասնամյակում հրատարակված պարբերականները՝ համապատասխան մատենագիտական տվյալներով, ինչպես նաեւ ծանոթությունների կարգով ներկայացվում յուրաքանչյուր պարբերականի մասին արտահայտված մատենագրական կարծիքներն ու գնահատականները։ Հայ պարբերական մամուլի պատմության ուղղությամբ Գ. Լեւոնյանի պրպտումները շարունակվում են հետագայում եւս։ 1898թ. տպագրվում է նրա “Армянская периодическая печать. Историческая справка” աշխատությունը, իսկ 1905թ. Թիֆլիսի «Լույս» օրացուցային հանդեսում լույս Է տեսնում «Լիակատար ցանկ հայ լրագրության (1764-1904) մատենագիտական աշխատությունը, որը մի նոր որակ էր Լեւոնյանի նախորդ աշխատությունների համեմատ եւ գալիս էր ժամանակի ընդգրկմամբ լրացնելու դրանք։
Նստածներից առաջինը Գ. Լեւոնյանն է
Հայ պարբերական մամուլին նվիրված Լեւոնյանի եւ առհասարակ հայ բանասիրության լավագույն մատենագիտական երկը մնում Է Մելքոնյան ֆոնդի կողմից 1934թ. հրատարակված նրա <<Հայոց պարբերական մամուլը>>: Դա Լեւոնյանի առաջին աշխատությունից տարբերվում Էր նյութի ընդգրկման լիակատարությամբ, ժամանակի ընդգրկմամբ (140 տարի) եւ նյութի մատուցման կատարելությամբ։ Աշխատության բուն մասն Էր կազմում «Ժամանակագրական մայր ցուցակը»՝ պարբերականների մասին հաղորդող իր Էական մատենագիտական տվյալներով։ Պարբերական մամուլից զատ Գ. Լեւոնյանին շահագրգռել Է հայ գրքի եւ ընդհանրապես տպագրության արվեստի պատմությունը։ 1946 թվականից մեկ տարի առաջ նա հրատարակում Է <<Հայ գիրքը եւ տպագրության արվեստը>> մենագրությունը: Աշխատությունը հայ գրքի ու տպագրության մի սեղմ ու փաստալից պատմություն Է, որ սկզբնավորվում Է տակավին մեր գրի ու գրչության արվեստից եւ հասնում մինչեւ XX դար։
Լեւոնյանի գիտական հետազոտությունների մյուս բնագավառը, որը եւ մեզ հետաքրքրում է, հայ արվեստի պատմությունն է՝ իր տարբեր դրսեւորումներով։ Կրթությամբ լինելով արվեստաբան, նա իր ուշադրությունը սեւեռում է հայ արվեստի ինչպես պատմական, նմանապես և ժամանակակից խնդիրների հետազոտմանը։ Դեռևս Էջմիածնի ճեմարանում դասավանդելիս Լևոնյանը Կոմիտասի հետ նախաձեռնում է հրատարակել հայ արվեստին նվիրված մի հանդես»: Թեև այդ չի իրագործվում, բայց տեսանք, որ ինքը հաջորդ տարիներին գործը միայնակ է գլուխ բերում՝ Թիֆլիսում հրատարակելով հռչակավոր «Գեղարվեստը», որի էջերում իր իսկ՝ Լևոնյանի կողմից լուսաբանվում են ազգային ու միջազգային արվեստների բազմաթիվ արդիական ու պատմական խնդիրներ, հատկապես հայ նկարչության, ճարտարապետության, թատրոնի և երաժշտության պատմության տարբեր հարցերը։
1938 թ. Գ. Լևոնյանը հրատարակում է <<Հովնաթանյան Նաղաշները հայ նկարչության պատմության մեջ>> աշխատությունը, ուր հայ նախընթաց նկարչության ու բանաստեղծության պատմության տեսադաշտի վրա ուրվագծվում էր XVII—XVIII դարերի հայ բանաստեղծության եւ հատկապես կերպարվեստի կարկառուն ներկայացուցիչներ Նաղաշ, Հակոբ, Հարություն և Հովնաթան Հովնաթանյանների կյանքն ու կատարած գործը, որոշվում և գնահատվում նրանց պատմական տեղն ու դերը հայ նկարչության պատմության մեջ։ Աշխատությունն արժեքավոր էր հատկապես նրանով, որ առաջին անգամ էր մեզանում պատմամատենագրական փաստերի համադրումով առանձին ուսումնասիրության առարկա դառնում Հովնաթանյանների դպրոցը, որ ապագայում պետք է արժանանար արվեստագիտական նոր հետազոտությունների:

Մեկ տարի անց <<Սասունցի Դավիթ>> ժողովրդական վեպի 1000-ամյա Հոբելյանի առիթով Լևոնյանը հանդես Է դալիս մի նոր աշխատությամբ՝ <<Հայ կուլտուրան <<Սասունցի Դավիթ>> էպոսի ստեղծման ժամանակաշրջանում (VIII—XII դար)>>, որը փաստորեն հիշյալ դարերի հայ գիտության, գրականության, պատմագրության,նկարչության, ճարտարապետության, քանդակագործության, զարդարվեստի, երաժշտության մի պատմական ընդհանուր տեսություն Էր, ուր ի հայտ Էր դալիս դարաշրջանի մշակութային այն բազմակողմանի միջավայրը, որի մեջ ձևավորվել Էր հայ ժողովրդական վեպը։
Լեւոնյանի արվեստագիտական ուսումնասիրությունների մեջ բացառիկ արժեք ունի 1941 թ. հրատարակած <<Թատրոնը հին Հայաստանում>> մենագրությունը>>: Իր տեսակի մեջ լինելով առաջինը մեզանում, այդ աշխատությունը փաստորեն հիմք Էր դնում մի նոր առարկայի` Հայ հին թատրոնի պատմատգիտությանը, որ հետագայում այլ հետազոտոդների կողմից նոր ուսումնասիրություն-ներով առավել խորացվեց ու լայնացվեց։
Վերոհիշյալ բնագավառներով և աշխատություններով, սակայն, չեն ավարտվում Գ. Լեւոնյանի գիտական հետաքրքրությունների շրջանակներն ու ստեղծած արգասիքները։ Նա ունի տպագիր և անտիպ այլ աշխատություններ ևս, որոնցից են <<Բառարան հայ գրական ծածկանունների>>, <<Գառնիի հեթանոսական տաճարի առեղծվածը>>, <<Հայ կերպարվեստագետներ միջին դարերից մինչև մեր ժամանակը>> կենսագրական բառարանը (անտիպ), <<Հայ արվեստի պատմության բիբլիոգրաֆիա>> (անտիպ) և այլն, որոնք դարձյալ արժեքավոր հավելումներ են Հայագիտության նվաճումներին։
<<Գարեգին Լևոնյանի ընդգրկումը լայն էր, հետաքրքրությոձները՝ բազմազան, ծրագրերը՝ շատ,- գրել է Ավ. ԻսաՀակյանը,- նա տասնյակ տարիների ընթացքում, իր անխոնջ գործունեությամբ հիշեցնելով ժրաջան մեղվին, հավաքել և կուտակել Է ահագին փաստական նյութ. Գրքերից, արխիվներից, փոշիների տակից, մի խոսքով՝ անհայտությունից լույս աշխարհ բերել բազմաթիվ փաստեր ու տվյալներ...>>։

Եվ դա այն ազնիվ երախտիքն Է, որով Լեւոնյանի անունը առմիշտ կապված կմնա հայագիտությանն ու հայ մշակույթին։

Նյութը պատրաստեց Գոհար Նավասարդյանը
<<Հաղորդումներ և նկատողություններ>>-ում տպագրված

Ս. Բ. Հարությունյանի <<Գարեգին Լեւոնյան>> հոդվածից