воскресенье, 30 ноября 2014 г.

Աթենքի Ակրոպոլիսը



Համաշխարհային մշակույթի կարևորագույն էջերից մեկը Հին Հուանստանի արվեստն է, որն իր երկար զարգացման ընթացքում անգերազանցելի ժառանգություն է թողել մարդկությանը: Մարդկության, այդ վաղ շրջանի մշակույթը դասական է, որովհետև ինչպես նշել է Կառլ Մարքսը, դեռևս շարունակում է մեզ պատճառել գեղարվեստական բավականություն և որոշ իմաստով պահպանել է նորմայի և անհասանելի օրինակի նշանակությունը:
Ակրոպոլիսի ընդհանուր տեսքը
Հունական արվեստի բացառիկ և առաջնային տեսակներից մեկը ճարտարապետությունն է, որի զարգացումը տեղի է ունեցել հետևյալ հիմնական փուլերով `
· Հոմերոսյան կամ ծագման (Մ.թ.ա 12-8 դարեր)

· Արխաիկ ( Մ.թ.ա 7-6 դարեր)

· Դասական կամ ծաղկման (Մ.թ.ա 5-4-րդ դարի 1-ին կես )

· Հելլենիստական (Մ.թ.ա 4-րդ դարի 2-րդ կեսից 1-ին դար )

Արվեստի բոլոր բնագավառները բարձրագույն ծաղկում ապրեցին Դասական փուլում: Այն մեծ մասամբ պայմանավորված էր Մ.թ.ա 490-479 թվականների հունապարսկական պատերազմում հույների տարած հաղթանակով: Քննվող ժամանակաշրջանում Աթենքը դարձավ ողջ Հունաստանի քաղաքական և մշակութային կենտրոնը: Օգտագորխելով ԱթենքիԾովային միությանդրամական միջոցները, Պերիկլեսը Աթենքի Ակրոպոլիսը վերակառուցման ենթարկեց ու ստեղծեց հոյակապ ճարտարապետական համակառույց, որը և դարձավ հունական և համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկը:
Ակրոպոլիսի վերականգնված տարբերակը. գեղանկար
Հունարենից թարգմանած` ակրոպոլիս բառը նշանակում էվերին քաղաք”, մի ժամանակ Աթենքի Ակրոպոլիսը հիրավի քաղաք-ամրոց էր, և կարծես բնությունն էր հոգացել այն մասին, որ բարձրադիր Ակրոպոլիսը անհասանելի մնա թշնամուն: Ըստ ավանդության` Ակրոպոլիսը սկզբից պատկանում էր շանթարձակ Զևսին: Սակայն երբ Ատտիկայում կառուցվեցին նաև ուրիշ քաղաքներ, ծովերի աստված Պոսեյդոնը և Զևսի դուստր Աթենասը սկսեցին վիճել Աթենքում կառավարելու համար:
Օլիմպոսի աստվածները ` Զևսի գլխավորությամբ, որոշեցին, որ Աթենքում կկառավարի նա, ում տված պարգևը ավելի օգտակար կլինի քաղաքին: Հզոր Պոսեյդոնը իր եռաժանիով զարկեց ժայռին, և այնտեղից աղի ջուր հոսեց: Իսկ Աթենասը իր նիզակը խփեց հողին, և հողի վրա ձիթապտուղ աճեց: Օլիմպոսի աստվածները որոշեցին Աթենքը հանձնել Աթենասին
Իրենց հաղթանակից հետո հույները ավելի մեծ սեր և հարգանք պետք է ցուցաբերեին աստվածուհի Աթենասի հանդեպ, և ավելի մեծ պարգևներ պետք է մատուցեին նրան; Ժողովուրդը. հիրավի, դրա համար չխնայեց ոչ մի բան: Կառուցվեցին հոյակերտ և վեհաշուք շինություններ. սրա մասին վկայում է նաև Պլուտարքոսը իրՊերիկլեսաշխատության մեջ:
Ակրոպոլիսի հատակագիծը
Դարերի ընթացքում Աթենքը անցավ բազմաթիվ պատերազմների միջով: Զարկ տրվեց շինարարությանը: Հատկապես մեծ տեղ հատկացվեց Աթենքի Ակրոպոլիսի վերակառուցմանը: Որպես շինարարական աշխատանքների ղեկավար ժողովուրդը ընտրեց Պերիկլեսին,, ում օգնում էր հանճարեղ նկարիչ և քանդակագործ Ֆիդիասը:
Ակրոպոլիսի կենտրոնը Պարթենոնն է` հին Հունաստանի ամենամեծ տաճարներից մեկը: Այն կառուցվել է մ.թ.ա 447-437թթ. ճարտարապետներ Իկտինիոսի և Կալիկրատեսի կողմից նախկին տաճարի հիմքի վրա, որը դարձյալ նվիրված է եղել Աթենասին: Պարթենոնի ուրվագիծը իշխում է քաղաքի վրա: Այն հին հունական տաճարի դասական օրինակ է, պերիպտերոս տիպի տաճար, որի կենտրոնական մասն ամբողջությամբ շրջապատված է սյուներով: Կառուցված է համաձայն հունական ճարտարապետության կանոնի, ըստ որի շինության դիմացի սյունաշարի սյուների քանակը պետք է 1-ով գերազանցի կողայինի սյուների թվի բազմապատիկին: Տվյալ դեպքում ստացվում է 8 և 17: Շնորհիվ իր չափերի,,դիրքի և տեկտոնիկական պարզ կառուցվածքի` տաճարը իշխող է ոչ միայն Ակրոպոլսի, այլ նաև Աթենքի ողջ համայնապատկերում: Պարթենոնի տաճարը հունական մայրցամաքի դորիական ամենախոշոր ու իր տիպով կանոնիկ պերիպտերոսն է: Նրա ցելլան երկու կողմից ուներ 6 սյունանոց սյունասրահներ: Արևմտյան կողմից ցելլայի ետևում կար 4 սյունանոց օպիսթոդոմ: Այստեղ էին պահվում գանձերն ու պայմանագրերը և այս սենյակն էր, որ սկզբնապես Պարթենոն էր կոչվում:
Պարթենոն
Պարթենոնի ցելլան ներսից ուներ երկհարկ սյունաշարք, որը դրված էր երեք պատերի ուղղությամբ: Տաճարում համատեղօգտագործվել են դորիական և հոնեական օրդերի տարրերը: Տաճարի ամեն դետալն իր վրա կրում էր մի սյուժեում համախմբված հարթաքանդակներ և բարձրաքանդակներ, որոնք կատարվել են հանճարեղ Ֆիդիասի ղեկավարությամբ: Օրինակ` արևելյան ֆրիզի վրա պատկերված է Աթենաս աստվածուհու ծնունդը, արևմտյանի վրա` նրա վեճը Պոսեյդոնի հետ: Մեկ այլ վարկածի համաձայն` ֆրիզի վրա պատկերված են Մարաթոնյան կռվի ժամանակ զոհված 192 հերոսներ: Ռելիեֆները պատմում են մարաթոնյան հերոսների անդրշիրիմյան կյանքի մասին:
Պարթենոնի ներսում` արևելյան հատվածում, որը նախատեսված էր կույս աղջիկների համար, կանգնած է եղել Աթենաս Պարթենասի քանդակը, որից էլ տաճարը ստացել է իր անունը: Պավսոնիոսը իրԷլլադայի նկարագրությունըաշխատանքի մեջ ասում է, որ Աթենասը քանդակված էր ամբողջ հասակով, քիտոնե հագուստով: Նրա կրծքին Գորգոն Մեդուզի գլուխն էր պատկերված ` ամբողջությամբ փղոսկրից: Մի ձեռքում նա բռնել էր հաղթանակի աստվածուհի Նիկեի քանդակը, իսկ մյուսում` նիզակը, որին փաթաթված էր օձը, իսկ դիցուհու ոտքերի մոտ վահանն էր : Նրա սաղավարտի կենտրոնում սֆինքսի պատկերն էր
Պարթենոնի ռելիեֆներից. Պոսեյդոնը, Ապոլոնը և Արտեմիսը
Դիցուհու քանդակի առջև կառուցված էին ջրավազաններ, որպեսզի ջրի գոլորշին պահպանի փղոսկրի ամրությունը: Այսօրվա Պարթենոնը, իսկ ավելի ճիշտ, նրա հսկայական ավերակները սպիտակ գույն ունեն: Նակինում տաճարի ֆրանտոնների ֆոնը կարմիր է եղել, ֆրիզը` կապույտ: Այս գունային համակցության վրա փայլում էին մարմարե քանդակները, որոնց դետալները ոսկեզօծված էին կամ պատրաստված էին բրոնզով: Տաճարի ինտերիերը բաժանված էր երկու ոչ հավասար մասերի: Արևմտյանը տաճարի փոքր մասն էր, որը ծառայում էր որպես հանրապետական գանձարան, արևելյանը բաժանված էր երեք նավերի` տարանջատված սյունաշարերով: 7-րդ դարում Պարթենոնը դառնում է քրիստոնեական եկեղեցի` Սբ. Սոֆիա անունով: Շինարարության ժամանակ տաճարի ճարտարապետական տեսքը խախտվում է: Արևելյան ճակտոնի ֆիգուրները ոչնչացվում են: 1456թ. Աթենքը գրավվում է թուրքերի կողմից, Ակրոպոլիսը դառնում է թուրքական ամրություն: Պարթենոնը դարձնում են մզկիթ, հարավ-արևմտյան կողմում վեր է բարձրանում մինարեթը: Մեծագույն ողբերգությունը վրա է հասնում 17-րդ դարում, երբ 1685թ. պատերազմ է սկսվում Թուրքիայի և Վատիկանյան Հանրապետության միջև: Թուրքերը պատսպարվում են Պարթենոնում, վենետիկցիները պայթեցնում են տաճարը…..

Այսօր աշխարհի տարբեր թանգարաններում Պարթենոնից հատվածներ շատ կան: Ֆրիզի հիմնական մասը գտնվում է Բրիտանական թանգարանում: Վերականգնողական աշխատանքներ սկսվել են 19-րդ դարում: 1926-1929թթ. վերականգնվել է Պարթենոնի հյուսիսային սյունաշարը: Այս տաճարը հույների մոտ ընկալվում է որպես Աթենքի ուժի և փառքի խորհրդանիշ: Այսօր Պարթենոնը համարվում է անտիկ ճարտարապետության կարևորագույն կոթողներից, համաշխարհային արվեստի և պլաստիկայի նմուշներից մեկը:
Պրոպելեոն
Պարթենոնի տաճարի կառուցումից հետո, հույները ձեռնամուխ եղան համալիրի մեկ այլ մասի` Պրոպելեոնի կառուցմանը: Այն իր լայնությամբ զբաղեցնում է ճայռի ամբողջ արևելյան կողմը: Մեր օրերում էլ այն Ակրոպոլիսի միակ մուտքն է: Աստիճանավոր ճանապարհը տանում է մարմարից կառուցված Պրոպելեոն, որը կառուցել է ճարտարապետ Մնեսիկլեսը Մ.թ.ա 437-432 թվականներին: Պրոպելոնը հին աթենացիների ամենասիրելի շինություններից մեկն էր և խորհրդանշում էր նրանց ուժն ու հզորությունը: Սա հելլենիստական ճարտարապետության մի յուրահատուկ երկ է, որի մեջ միաժամանակ օգտագործված են հունական երկու օրդերները` դորիականը, արտաքին սյունասրահներում և հոնիականը` ներքին անցման մեջ: Երկու ճակատային կողմերից տեղանքի թեքության պատճառով տարբեր նիշերի վրա տեղադրված են 6 սյունանոց դորիական սյունասրահներ: Այն կապակցությամբ, որ ճանապարհը դեպի Ակրոպոլիս անցնում էր Պրոպելեոնի միջով, կենտրոնական սյուները միմյանցից ավելի հեռու են տեղադրված, քան մյուսները: Արևմտյան սյունասրահի ներսում, ճանապարհի երկու կողմից տեղադրված էին 3-ական հիմնական սյուներ: Սրանում արտահայտվել է համահունական ճարտարապետական ոճ,ստեղծելու այն ժամանակվա ձգտումը: Պրոպելեոնի արևմտյան թևերը, որոնք միմյանց նկատմամբ սիմետրիկ էին և հավասարակշռվող, դորիական սյունասրահներ էին ավելի փոքր սյուներով, որի շնորհիվ ընգծվում էր կենտրոնական սյունասրահի մասշտաբը: Հյուսիսային սյունասրահի հետևում գտնվում էր պինակոթեկը` պատկերասրահը,որն ուներ մեկ դուռ և երկու պատուհան:
Բայց, մինչև այս հսկայական դարպասներից ներս մտնելը, մարդկանց ուշադրությունը գրավում է աջ կողմում գտնվող փոքրի գեղեցիկ տաճարը, որը նվիրված է Նիկե Ապտերոսին: Այն զարդարված է ոչ մեշ հարթաքանդակներով, որոնք ներկայացնում են տեսարաններ հունապարսկական պատերազմից: Այս գեղեցիկ տաճարը, կանգնած է երկնքի ֆոնին և Ակրոպոլիսի համալիրի մի ուրույն մասն է կազմում: Այն կառուցել է ճարտարապետ Կալիկրատեսը, Մ.թ.ա 5-րդ դարի կեսին: Տաճարի ներսում գտնվում էր Նիկե Ապտերոսի քանդակը: Ապտերոս նշանակում է անթևհույները հաղթանակի աստվածուհուն քանդակել էին անթև , որպեսզի նա չթռչի և չհեռանա նրանցից
Տաճարը կանգնեցված է 3,6 մետր բարձրությամբ արհեստական պատվանդանի վրա: Պիրգոսի կրաքարից շինված պատի տակ աթենացիները ավանդաբար սովորություն ունեին դնել պատերազմական ավարներ:
Նիկե Ապտերոսի տաճարը
Ամֆիպրոստիլոս տիպի այս փոքր տաճարը չունի պրոնաոս և օպիսթոդոմ: Չորսական սյուներից բաղկացած սյունասրահներն ուղղված են դեպի արևմուտք և արևելք: Վերջին կողմից է նաև տաճարի մուտքը, որը երկու մույթերով բաժանվում է 3 բացվածքների: Տաճարի անտամբլիմենտն իր մասերով ներկայացնում է հոնիական անտամբլեմենտի դասական օրինակ: Առանձնահատուկ հետաքրքիր է ֆրիզը, որը պատած է պարսկական հեծելազորի դեմ կռվող հւյներին պատկերող բարձրաքանդակով: Արևելյան ֆրիզում քանդակված օլիմպական աստվածները դիտում են այդ կռիվը:
Տաճարը կանգուն է եղել մինչև 18-րդ դարը: Երբ թուրքական տիրապետության ժամանակաշրջանում Ակրոպոլիսը պաշտպանական նպատակներով ամրացվել է, տաճարը քանդել են և նրա քարերն օգտագործել: 100 տարի հետո միայն տաճարը կրկին վերաշարվել է: Նիկե Ապտերոսի տաճարը Հունաստանի ծաղկման շրջանի լավագույն հուշարձաններից է և Աթենքի Ակրոպոլիսի գողտրիկ կառուցվածքը:
Աթենքի Ակրոպոլիսի մյուս առանձնահատուկ շինությունը Էրեխթեոնի տաճարն է, որի շինարարությունը սկսվել է Ակրոպոլսի մյուս հուշարձաններից ավելի ուշ` Մ.թ.ա 421-406 թվականներին: Տաճարի հատակագիծն ու ծավալային ձևերը խիստ տարբերվող են հունական բոլոր տաճարներից: Դա պայմանավորված էր նախ նրանով, որ այն միաժամանակ ձոնված էր երկու աստվածների` Աթենասին և Պոսեյդոնին: Տաճարի հատակագիծը ձգված է արևմուտքից արևելք, վերջին կողմից պսակված է 6 սյունանի մի սրահով: Ներքին տարածությունը լայնական մի պատով բաժանված էր երկու հիմնական մասերի, որոնցից արևելյանը հատկացված էր Աթենասին, իսկ եռամաս արևմտյանը` Պոսեյդոնին:
Էրեխթեոն
Տաճարը կառուցվել է թեք տեղանքի վրա: Արևմտյան մասը գտնվում է ավելի ցածր տեղում, որի պատճառով ճակատն այս մասում 3 մետրով բարձր է: Տաճարի երեք սյունասրահներն ընդգծում են նրա մուտքերը: Արևելյանը տանում էր դեպի Աթենասի տաճար, իսկ հյուսիսայինն ու հարավայինը` Պոսեյդոնի: Արևելյան և հյուսիսային սյունասրահները, ինչպես և ողջ տաճարը, իրականացված էին հոնիական օրդերով, իսկ հարավայինը` կարիատիդներով: Ի տարբերություն մյուս հուշարձանների, Էրեխթեոնում տեղ չեն գտել Պերիկլեսի ժամանակաշրջանին վերաբերող հզորությունն ու մոնումենտալությունը:

Անետ Բիլյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին
1-ին կուրս