понедельник, 3 ноября 2014 г.

Ծաղկի թերթերով զգեստներ. Լիմ Վեյի ակվարելները




Պատահական չէ, որ միայն կանանց են ծաղիկներ նվիրումկինն ու բնությունն ասես անբաժանելի լինեն
Երիտասարդ նկարչուհի Լիմ Վեյը իր ակվարելների հետ միաձուլում է տարբեր ծաղիկների թերթեր ու տերևներ: Ստացվում է այնպես, որ նրա պատկերած ֆիգուրների հագին ծաղկի թերթերից պատրաստված զգեստներ են
Հագուստը ծաղկի թերթերով փոխարինելու գաղափարը նոր չէ: Մինչ Այս նկարչուհին մի քանի ստեղծագործողներ ևս ստեղծել են նման աշխատանքներ:
Ծաղիկները ամբողջովին լրացնում են Լիմ Վեյի պատկերած ֆիգուրներին` դրանց հաղորդելով նրբագեղություն ու յուրօրինակ հմայք: Ֆիգուրները նկարված են ակվարելով: Դրանք իրենցից ներկայացնում են պարզ գծագրված մարմիններ` դեմքերը ամբողջովին չնկարված: Աղջիկների անավարտ դեմքերը օդային, թեթև տպավորություն են թողնում: Դրանք միանգամայն ներդաշնակ են ծաղիկներ-զգեստներիհետ:
Նկարչուհին պատմում է, որ իր ստեղծագործություններում ծաղիկներ օգտագործելու գաղափարը առաջացել է պատահաբար, երբ տատիկի համար նվեր պատրաստելիս գրքի կազմի վրա ակվարելով աղջիկ է նկարել, իսկ զգեստի փոխարեն վարդի թերթեր է դրել: Գաղափարը, փաստորեն, այնքան հաջող էր, որ շուտով Լիմը ստեղծում է նման ֆիգուրների մի ամբողջ շարք:




Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը