понедельник, 3 ноября 2014 г.

"Մատիտե" քանդակներ. Ջենիֆեր Մաեստրե




Ժամանակակից արվեստի դաշտը բավականին մեծ հնարավորություններ է տալիս արվեստագետ-արտիստներին: Լայն է նաև քանդակագործության ոլորտի ընձեռած հնարավորությունների  սահմանը: Ֆիգուրներ հնարավոր է ստեղծել ամեն ինչից և բոլորովին էլ պարտադիր չէ, որ դրանց տեսքը միանգամից դիտողներին հիշեցնի այն, ինչին դիտելով որ վերջիններս  պատրաստվել են...Այսինքն, նույն ֆիգուրը մեկի համար կարող է լինել կենդանի, մյուսի համար` թռչուն, առարկա և այլն...
Ջենիֆեր Մաեստրեն իր քանդակների համար օգնագործում է  երեք, չորս, հինգ, ութ, երբեմն նաև տասնհինգ տուփ մատիտ` կախված քանդակի մասշտաբից:   երիտասարդ աղջիկը տասնյակ  բազմագույն սուր մատիտներ է օգտագործում քանդակներ ու ֆիգուրներ ստեղծելու համար:
Ստեղծագործական այս միտքը նրա մոտ առաջացավ այն ժամանակ, երբ պատրաստվում էր Mass College of Art – ի դիպլոմային աշխատանքին:  Նա շատ էր ցանկանում իր իրերի համար ունենալ իր ստեղծած, օրիգինալ տուփերը, և արդյունքում  ստեղծվեցին մատիտե քանդակ-տուփերը: Հենց այդ ժամանակվանից էլ  սրածայր մատիտները նրա ձեռքում սկսեցին վերածվել կենդանիների, ծաղիկների կամ էլ ֆանտաստիկ կերպարների: Ֆիգուրները շատ հաճախ հստակ բովանդակություն կամ անվանում չունեն. դիտողը կարող է տեսնել ու ընկալել այն, ինչ ցանկանում է, այն, ինչ ուրվագծում են մատիտների սուր ծայրերը:
Դիտեք ինքներդ

 
 
Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը