воскресенье, 2 ноября 2014 г.

Եգիպտական օրդեր



Եգիպտոսը Հին Արևելքի կարևորագույն կենտրոններից մեկն է, իսկ եգիպտական արվեստը համաշխարհային արվեստի անփոխարինելի էջը:
Հին Եգիպտոսի արվեստի պատմությունը բաժանվում է հետևյալ ժամանակաշրջանների`
1. Մինչդինաստիական շրջան(Մ.թ.ա 5-4-րդ հազարամյակներ)
2. Վաղ թագավորության շրջան(Մ.թ.ա 3000-2800 թթ)
3. Հին թագավորության շրջան(Մ.թ.թ 28-23դդ)
4. Միջին թագավորության շրջան(Մ.թ.ա 21-18 դդ)
5. Նոր թագավորության շրջան(Մ.թ.ա 16-11 դդ)
6. Ուշ թագավորության շրջան(Մ.թ.ա 11-4 դդ)
Այս ժամանակաշրջանների ընթացքում Եգիպտոսում յուրովի զարգացում ապրեցին արվեստի բոլոր տեսակները, անգերազանցելի գոհարներ դառնալով համաշխարհային արվեստում:
Եգիպտական օրդերի տարատեսակները


Խոսելով Եգիպտական արվեստի մասին՝ առաջնահերթ պետք է խոսել ճարտարապետության մասին. հսկա բուրգեր, հոյակերտ տաճարներ և իհարկե, տաճարների կարևորագույն մասը կազմող օրդերը` սյունահեծանային համակարգը, որը բնութագրում է եգիպտացի ժողովրդի արվեստը, ստեղծագործական միտքը: Օրդերը (լատ.`օրդո-շարք) ճարտարապետական հորնիվածքի տեսակ է, որը պարունակում է կոնկրետ դետալներ և կատարում ճարտարապետական առանձին ֆունկցիա: Հանդիսանում է կանգուն համակարգ` բաղկացած ուղղահայաց (սյուն) և հորիզոնական (անտամբլիմենտ) հատվածներից: Առաջացել է Հին Հունաստանում, առաջին անգամ կիրառվել է տեսաբան, ճարտարապետ Վիտրուվիոսի` ”Տասը գիրք ճարտարապետության մասինգրքի հեղինակի կողմից: Չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային ճարտարապետության մեջ առավելապես հայտնի է հունական օրդերային համակարգը, այնուամենայնիվ, եգիպտական ճարտարապետության մեջ սյան դերը ևս շատ մեծ է: Դրա ձևերը բազմազան են:
Եգիպտական օրդերը կարելի է բաժանել երկու խմբի` երկրաչափական և գեղարվեստական:
Առաջինը ի հայտ է եկել Հին թագավորության ժամանակ` III- IV դինաստիաների փարավոնների կառավարման տարիներին: Դրանք օգտագործվում էին հիմնականում դամբարաններում, ունեին քառակուսի տեսք, չունեին կապիտելներ և հաճախ կարող էին զարդարված լինել զարդաքանդակներով. դրանց միջին երկարությունը 1,5 մետր էր:

Հատշեպսուտի տաճարի քառակուսի սյուները

Հաճախ Եգիպտական սյուների առջև դրվում էին քանդակներ, ինչպսին է Ռամզես III-ի տաճարը Ռամզեսիումում:

Ռամզես 3-րդի տաճարի սյուները

Հին Եգիպտոսի սյուների տեսակներից մեկն է նաև ուղղանկյունաձև բարակ տաշվածքներով (8-16) ցիլինդրանման սյուների տեսակը:

Լուկսորի տաճարի ցիլինդրանման սյուները

Սյուների երկրորդ տեսակը, որը զարդարված է բուսական մոտիվներով, սկսում է ի հայտ գալ V և III դինաստիաների օրոք:
Նոր թագավորության վաղ շրջանում, սյուների ձևը կապված էր դրանց գտնվելու վայրի հետ: Եգիպտական սյուների այս խմբի մեջ հանդիպում են հետևյալ տեսակները`
1.Պապիրուսի տեսքով

2.Պալմայի տեսքով



3. Հաթոր աստվածուհու դիմաքանդակը կրող կապիտելով
Ֆիվ քաղաքից հյուսիս` մ.թ.ա 1–ին դարում սկսվել է կառուցվել Հաթոր աստվածուհու տաճարը` Դենդերում, սակայն այն մնացել է անավարտ: Այստեղ կիրառություն են գտել միջին թագավորության շրջանից հայտնի հաթորական սյուները` 4 կողմից Հաթոր Աստվածուհու քանդակներով:
Հանդիպում էին նաև սյուներ, որոնց կապիտելները իրենցից ներկայացնում էին Օսիրիս աստծո քանդակը:
4.Լոտոսի տեսքով


Էդֆու տաճարի լոտոսանման սյուները

Էդֆու տաճարը կառուցվել է ընդմիջումներով մ.թ.ա 235-57թթ.: Հատակագիծը նման է Եգիպտական տաճարների ավանդական ձևին, միայն այն տարբերությամբ,որ արտաքին պատից ներս հիպոստիլային դահլիճի և սրբատեղիի շուրջն ունի շրջանցող միջանցք: Պիլոնի արտաքին պատը, ներքին պատերը, սյուները, արխիտրավը և այլ տարրերը ճոխ կերպով ծածկված են ռելիեֆներով: Բոլոր սյուներն ունեն բազմատեսակ տարբերակներով «կոմպոզիտ» տիպի խոյակներԱռավել բարդ տեսակ է շրջված զանգակի տեսք ունեցող կապիտելով սյունը, որը հազվադեպ է պատահում:
Զանգականման սյուներ
Այսպիսի սյուներ հանդիպում են Կառնակում: Լուքսորը և Կառնակը ճարտարապետական համալիրներ են Թեբեում` նվիրված Ամոն Ռա աստծուն: Այս երկու տաճարները իրար էին միանում 3կմ երկարությամբ ձգվող սֆինքսերի արահետով: Կառնակի տաճարի մուտքը տանում էր 4 կողմից պատերով և սյուներով շրջապատված բաց բակը, այնտեղի փոքր դռնից էլ` հիպոստիլյան դահլիճ (հուն.` հիպոստիլ-սյունին հենված): Կառնակի հիպոստիլյան դահլիճը` 130 սյուներով (16 շարք), համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է: Անցարանը 3,5 մետր տրամագծով 20 մետր բարձրությամբ սյուներից է կազմված, որոնց խոյակները ունեին բացված լոտոսի տեսք: Ներկայումս առաստաղը չի պահպանվել, բայց աղբյուրներից մենք գիտենք, որ այն մուգ կապույտ էր` զարդարված աստղերով:
Կառնակի տաճարի սյուները



Իր զարգացման ավելի քան 3 հազարամյակների ընթացքում ճարտարապետությունը Եգիպտոսում ունեցավ կարևոր նվաճումներ, որոնք մեծ տեղ են զբաղեցնում համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ: Եգիպտական ճարտարապետությունը մշակեց գաղափարական-գեղարվեստական իր ուրույն արտահայտչամիջոցները` երկրաչափական պարզ ձևերից կազմված հորինվածքներ, կառուցվածքների համաչափ կուռ համակարգ, ինչպես նաև օրդերային համակարգ` բուսական մոտիվների օգտագործմամբ:

Անետ Բիլյան
ԵԳՊԱ արվեստաբանության բաժին
1-ին կուրս