понедельник, 17 ноября 2014 г.

Քանդակներ ներկված փայտից ու թղթերից. Ջեն Սթարք



Ամերիկացի նկարչուհի Ջեն Սթարքը թղթից, փայտից և այլ օրգանական նյութերից ստեղծում է ապշեցուցիչ երկրաչափական քանդակներ, որոնք ստանում է ընդամենը քանոնի, դանակի, մկրատի և գունավոր մատիտների  միջոցով:  Դրանք շատ հաճախ ցուցադրվում են ԱՄՆ-ի խոշորագույն արվեստի կենտրոններում:
Նրա քանդակները կարծես, ինչ որ հիպնոսացնող ուժ ունեն իրենց մեջ: Հետաքրքիր նախշերը այնքան են գրավում դիտորդին. որ նրանք երկար նայում են և ուսումնասիրում Սթարքի ամեն մի աշխատանքը` իր  բոլոր մանրամասնություններով հանդերձ:
Հեղինակը ասում է, որ իր աշխատանքների համար ոգեշնչման աղբյուր են հանդիսանում հիմնականում մարդու անատոմիան  և բնությունը` իր բոլոր երևույթներով: Աշխատանքը քիչ ժամանակ չի տանում նկարչուհուց, շատ հաճախ նա մի քանդակի վրա ծախսում է երկու շաբաթ, սակայն նա սիրում է իր աշխատանքը, և գտնում է, որ նման ֆիգուրներ ստեղծելը հանգստացնում է իրեն :
Ջեն Սթարքը ծնվել է Մայամիում 1983 թվականին, այժմ ապրում է Լոս-Անջելեսում: Նա քանդակների հետ մեկտեղ ստեղծագործում  է նաև գեղանկարչության և անիմացիայի ժանրում:




 Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը