понедельник, 3 ноября 2014 г.

Լոնդոնի "կիսատ" տունը




Բրիտանացի նկարիչճարտարապետ Ալեքս Չայնեքը Լոնդոնի կենտրոնում  կառուցել է մի շինություն, որը կարծես օդից կախված լինի: Անցորդները, նայելով դրանկորցնում են խոսելու ունակությունը` չհասկանալով, թե ինչպես է դա հնարավոր: Օդում սավառնող շինությունը  ժամանակակից արվեստում ամենաստացված օպտիկական խաբկանքներից մեկն է: 
 Take my Lightning but Don't steal my Thunderկոչվող   ինստալիացիան ֆանտաստիկ օպտիկական խաբկանք է: Օդից կախված թվացող շինությունն իրականում  184 տարի առաջ կառուցված Covent Garden շուկայի մուտքի կատարյալ կրկնօրինակն է: Կիսատ քարե սյուները և կիսաքանդ պատերը ստեղծում են տպավորություն,  որ շինությունը իրոք օդից է կախված և չունի պատվանդան: Հետաքրքիրն այն է, որ "կիսատ" է միայն շինության կենտրոնական հատվածը, ինչի պատճառով էլ սյուները թողնում են կիսաքանդ տպավորություն:
Ալեքս Չայնեքը դեռևս վերջին մարդն է ում թույլատրվել է աշխատել Covent Garden-ում:  Նրանից առաջ այդ պատվին արժանացել են  Ջեֆ Կունսը, Դամիան Հայրսթը և Փոլ Քոքսեյդջը: Այս աշխատանքին Չայնեքը տրամադրել է 3 ամիս, իսկ գծագրերի և նախապատրաստական աշխատանքների համար` մոտ 500 ժամ:



Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը