четверг, 6 ноября 2014 г.

7 մահացու մեղքերը` կատուների օրինակով




Ազգությամբ ռուս նկարիչ-դիզայներ Մարիա Տյուրինան այն հերթական արվեստագետներից է, ովքեր անդրադառնում են Աստվածաշնչյան թեմաներին: Սակայն, նրա մոտ ամեն ինչ այլ է
Եթե Բրեյգելը Աստվածաշնչյան թեմաներին տալիս էր ուրույն մեկնաբանություն, ինչն իր ժամանակներում ընդունված չէր, ու շատերի կողմից արժանանում էր քննադատության, ապա մեր օրերում նունիսկ 7 մահացու մեղքերը կարելի է պատկերել կատուների օրինակով
Նկարչուհին ստեղծել է 7 նկարներ, որոնցից յուրաքանչյուրը արտացոլում է աստվածաշնչյան 7 մահացու մեղքերից մեկը, սակայն իր ստեղծագործություններում որպես կերպարներ ներկայանում են կատուները: Ստեղծագործություններից յուրաքանչյուրն ունի իր անվանումը` համապատասխան մեղքերին. նախանձ, որկրամոլություն, ժլատություն, հպարտություն, ծուլություն, զայրույթ, կիրք:
Նկարներում պատկերված են այս մեղքերը հարուցող առարկաներն ու երևույթները: Եվ իհարկե, նկարչուհին 7 մեղքերը պատկերել է իր իսկ պատկերացմամբ: Սրանք ինչ-որ տեղ հեգնական են, ինչ-որ տեղ ծիծաղելի, բայց և ունեն խորը իմաստ: Դիտեք ինքներդ.


Նախանձ
Որկրամոլություն
Ժլատություն
Կիրք
Հպարտություն
Ծուլություն
 
Զայրույթ
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը