четверг, 20 ноября 2014 г.

Ինստալացիա 400 հին կոշիկներից. Չիհարու Շիոտա



Վաշինգտոնի թանգարաններից մեկում բացվել է ժամանակակից արվեստի հերթական ցուցադրությունը: Հեղինակ արվեստագետը տաղանդավոր նկարչուհի Չիհարու Շիոտան է, իսկ աշխատանքները ոչ այլ ինչ են, քան հասարակ, ամենօրյա կոշիկներ… Հարյուրավոր անզույգ կոշիկներ` միմյանց կապված կարմիր թելով…
Կյանքի ուղու կարմիր թելեր... այսպես կարելի է անվանել երիտասարդ նկարչուհու նոր ինստալացիան:
Ինստալիացիայի իմաստը հետևյալն է` ամեն մի կոշիկ իր վրա կրում է այս կամ այն իրադարձության հետքը, որը կատարվել է ինչ-որ մեկի կյանքի ընթացքում: Այս կերպ հեղինակը կոշիկները դարձնում է մարդու հիշողության բնութագրիչ, կամ ինչու չէ, հենց հիշողություն…
Այս նկարչուհու ինստալացիան իրոք մտածելու տեղիք է տալիս: Հեղինակը ինստալացիան ստեղծելու համար համացանցով տարբեր մարդկանց է դիմել, ովքեր կցանկանան իրենց դեն նետած կոշիկները տրամադրել նկարչուհուն: Նա, որպես նախապայման, խնդրել է, որ կոշիկները նոր չլինեն, այլ անպայման օգտագործված:
Շատեր արձագանքեցին նկարչուհու հայտարարությանը,և կարճ ժամանակ անց հավաքցվեց 2000 զույգ կոշիկ: Դրանցից ամեն մեկի կողքին կա երկտող, որը գրել է հենց կոշիկի տերը: Դրանում խոսվում է այն մասին, թե ինչու է այդ կոշիկը թանկ տիրոջ համար: Հիշողություն….
Ոմանք պատմում եմ, որ այդ կոշիկները իրենց են փոխանցել ծնողները, մյուսների համար դրանք հիշողություններ են իրենց երեխաներից,մի քանիսի համար թանկ նվերներ են  և այլն:
Իսկ թելերը,որոնք ձգվում են բոլոր կոշիկներից, խորհրդանշում են այն կապը, որը կա  մարդկանց միջև, ինչքան էլ որ նրանք տարբեր լինեն…
Ցուցադրությունը կտևի մինչև 2015 թվականի հունիսի 7-ը:

Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը