воскресенье, 30 ноября 2014 г.

324 աթոռներով կառուցված Էյֆելյան աշտարակը. ինստալացիա


Այս տարվա հունիսին Փարիզում կանգնեցվեց Bistro աթոռներից կառուցված մի  աշտարակ, որը դարձավ հայտնի Էյֆելյան աշտարակի <<կրտսեր քույրը>>: Բանն այն է, որ թվով 324 աթոռները, որոնք զոդված են միմյանց, պատկերում են հենց Էյֆելյան աշտարակը:
Ֆրանսիական  Fermob կազմակերպությունը այդ աշտարակը  կառուցեց ռեստորանների և սրճարանների փոքր աթոռներից, իրենց կահույքագործության կազմակերպության 125 ամյակի առթիվ: Հետաքրքիր է այն, որ հենց ինքը` Էյֆելյան աշտարակը կառուցվել է 125 տարի առաջ: Գյուստավ Էյֆեյլը` 300 մետրանոց աշտարակի ճարտարապետը, երբ իր նոր աշխատանքը ներկայացրեց Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին, բոլորովին էլ վստահ չէր, որ կարճ  ժամանակ անց իր նոր շինությունը դառնալու է Փարիզի, և ընդհանրաես, ողջ Ֆրանիսայի այցեքարտը: Նրա կառուցած աշտարակը ցուցադրության վայրից դեպի ներկայիս տարածք տեղափոխվեց ոչ այնքան հեշտությամբ, մինչդեռ 324 աթոռներից կազմված կառույցը իր չափերով մեծ տարածք չի զբաղեցնում և այն շատ հեշտ է տեղափոխել: Bistro-աշտարակը տեղադրված է իրական Էյֆեկյան աշտարակի հարևանությամբ` Փարիզի կենտրոնում:



Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը