вторник, 18 ноября 2014 г.

Մեր օրերի հերոսները 16-րդ դարում. Սաշա Գոլդբերգեր



Արվեստն անընդհատ առաջ է գնում….
Եթե մեր օրերի արվեստագետները նկարեին վերածննդի ժամանակաշրջանի հայտնի մարդկանց դիմանկարները, միանշանակ նրանց արվեստը հասարակության կողմից անընդունելի կլիներ, իսկ աշխատանքները` ոչ հետաքրքիր:
Երիտասարդ արվեստագետ Սաշա Գոլդբերգերը հանրությանն է ներկայացնում իր Super Flemish նախագիծը: Նա մեր օրերի ֆիլմերի ու մուլտիպլիկացիոն կինոնկարների հերոսներին պատկերում 16-րդ դարի հայտնի պորտրետների կեցվածքով ու հագուստով: Սաշան պատկերում է Ալիսին` հրաշքների աշխարհում, կատու-կնոջը, սարդ-մարդուն և այլն: Նրա պատկերած դիմանկարներում մեր արդեն իմացած հերոսներն այլ տեսք ունեն: Եթե անտեսենք նրանց դեմքերն ու արտասովոր, իրենց բնորոշ աքսեսուարները, իրոք, նրանք կարող էին և լինել 16-րդ դարում: Դիտեք ինքներդ.

 Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը