четверг, 9 октября 2014 г.

Ռաֆալ Օլբինսկի. Աներևակայելին` իրական

Լեհաստանը կարծես թե շատ սյուրռեալիստներ է տալիս.... Հայտնի Յացեկ Յերկան, ով դարձյալ ազգությամբ լեհ է, մինչ օրս շարունակում է զարմացնել իր սյուրռեալիստական երևակայությամբ: Լեհ ժամանակակից սյուրռեալիստ է նաև Ռաֆալ Օլբինսկին: Նա իր ստեղծագործություններում թույլ է տալիս տեսնել ամենահասարակ առարկաները անսովոր ռակուրսներից: Օլբինսկու երևակայությունը սահմաններ չունի. նրա աշխատանքներում ծառերը մարդկային դեմքով են, անձրևանոցի փոխարեն կանայք են, ամպերն ականջներ ունեն և այլն...
Ռաֆալն իր նկարչական գործունեությունը սկսել է որպես դեկորատոր և բեմանկարիչ: 36 տարեկանում նա ներգաղթել է ԱՄՆ, որտեղ և սկսվել է նրա գեղանկարչական կարիերան:
Մեծ ճանաչում Օլբինսկին ստանում է այն բանից հետո, երբ նրա նկարները հայտնվում են "Թայմ", "Նյուսուիկ", "Ատլանտիկ Մոնտլի", "Փլեյբոյ", "Նյու-Յորքեր", "Նյու-Յորք թայմս" և այլ ամսագրերում ու պարբերականներում: Դե եսիմ...-ը ներկայացնում է Ռաֆալ Օլբինսկու սյուռեալիստական ստեղծագործություններից մի քանիսը.
Մանկություն
Զրույց
Գիրքը կազմով մի դատիր
Այո/Ոչ
Արձագանք
Սպասում ենք
Արցունքներ
Դուռն են թակում
Կակաչ
Ճայերի խլացնող ձայնը
Անմեղություն
Հիերարխիա
Համոզմունքների հարձակում
Իմ ներսում
  Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը