вторник, 7 октября 2014 г.

Հոռետեսական փիլիսոփայություն







Ռացիոնալիզմը եւ իռացիոնալիզմը (համապատասխանաբար, ռացիոնալը` բանականը եւ իռացիոնալը` ոչ բանականը, զգայական-հոգեկանը) փիլիսոփայության, փիլիսոփա­յական իմացաբանության անկյունաքարային մոտեցումները, սկզբունքներն ու իդեալներն են: Փիլիսոփայությունը ծագել է իբրեւ բանական-տեսական մտածողություն եւ հազարամյակներ ծավալվել ու զարգացել է իբրեւ «բանական»` բանականացված-ռացիոնալիստական փիլիսոփայություն: Սակայն, 19-րդ դարի առաջին կեսից արմատական-հեղափոխական շրջադարձ է նկատվում եվրոպական երկրների սոցիալ-տնտեսական եւ մշակույթային կյանքում: Այս հանգամանքը իր հետ բերում է գիտության դերի աննախադեպ բարձրացում: Գիտությունն ավելի ու ավելի է սահմանազատվում փիլիսոփայությունից: Փիլիսոփայական միտքը ընկ­նում է խոր ճգնաժամի մեջ: Վրա է հասնում դասական փիլիսոփայության միահեծան տիրապետության «տապալման» շրջանը: Ձեւավորվում են փիլիսոփայական հակադիր երկու գիտապաշտական /սցիենտիստական/ եւ հակագիտապաշտական ուղղությունները:Սցիենտիստական փիլիսոփայությունը նսեմացնում, այնուհետեւ ժխտում է փիլիսոփայական գիտելիքի առանձնահատկությունը, բացարձակացնում հատկապես բնական գիտելիքի եւ բնական գիտությունների տեղն ու դերը հասարակական կյանքում եւ մշակույթի մեջ, այն տարածում է հասարակական գիտությունների ոլորտը: Մասնավորապես պոզիտիվիստական փիլիսոփայական ուղղությունները առաջադրում եւ ջատագովում են այն դրույթը, որ գիտությունը փիլիսոփայության կարիքը չունի, ինքն է իր համար փիլիսոփայություն:
Նման մտածելակերպի տիրապետության շրջանից դեռ շատ առաջ, դասական փիլիսոփայության շրջանակներում եւ նրան զուգընթաց, եվրոպական մշակույթային կյանքում ձեւավորվում եւ հասակ է առնում մի նոր մտածողություն: Դրա էությունն այն է, որ գիտությունը միայնակ անզոր է լուծելու մարդկության առջեւ ծառացած խնդիրները, եւ որ գիտա­տեխնիկական հեղափոխությունները աննկատ իրենց հետ բերում են աղետալի հետեւանքներ:
Հակագիտապաշտական մտածելակերպի ծագումը եւ ձեւավորումը առաջ է քաշում փիլիսոփայական հիմնախնդիրների լուծման նոր սկզբունք եւ իդեալ: Ստեղծվում են փիլիսոփայական ուղղություններ, որոնց մեջ խստագույնս քննադատվում են գիտապաշտական փիփսոփայության սկզբունքներն ու իդեալները, մասնավորապես գիտության տեղիու դերի բացարձակացումը: Գիտությունը համարում են մարդուն թշնամի ուժ: Մարդը, օտարվելով ինբն իրենից եւ հասարակությունից, վերածվում է տեխնիկայի կցորդի: Մարդը ոչ միայն բանական էակ է, այլև ոչ բանական՝ իոացիոեւալ: Նա ապրում է ոչ միայն բանականի՝ գիտակցականի, այլեւ ոչ բանականի' անգիտակցականի թելադրանքներով: Դասական փիլիսոփայության տեսադաշտից դուրս է մնացել մարդը իր առօրյա կյան­քով ու հոգսերով: Ոչ դասական, իռացիոնալ փիլիսոփայությունը ծագում Է մարդու կյանքի, նրա անհատականկեցության ու գոյության հիմնախեդիրները իռացիոնալ սկզբունք­ներով եւ իդեալներով իմաստասիրելու անհրաժեշտությունից: Գլխավորը, այստեղ, հե­տաքրքրությունն Էր մարդու անհատական, Էքզիստենցյալ կյանքի ու կենսագործունեութ­յան այն ոլորտները, որոնք տեղ չէին գտել դասական-ոացիոնալիստական փիլիսոփայության մեջ: Ձեւավորվող նոր տիպի փիլիսոփայությունը հայտնի է «Կյանքի փիլիսոփայութուն» ընդհանրացնող անվամբ: Նրա հիմնադիրը գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուրն էր:
«
Կյանքի փիլիսոփայությունը» աչքի է ընկնում նաեւ մեկ այլ ազդեցիկ գաղափարական ուղղվածությամբ' հոռետեսությամբ: Հոռետեսական (այսուհետ՝ պեսիմիստական, պեսիմիզմ) միտումները, այն է՝ ներկայի եւ ապագայի նկատմամբ անվստահության եւ անհուսության աշխարհզգացումը եւ աշխարհայացքը, ամեն ինչում վատը տեսնելու եւ լա­վի ու դրականի ժխտման զգացողությունը: «Կյանքի փիլիսոփայության» մեջ դրսեւորվում են բարու եւ արդարության, հաղթանակի նկատմամբ հավատի բացակայությամբ: Իր ամբողջական արտահայտությունը գտնելով գեղարվեստական-փիլիսոփայական գրականության մեջ, պեսիմիզմն արտահայտվում է իրականության եւ ապագայի նկատմամբ վատթարագույն եւ հուսահատ իդեալների ու համոզմունքների ձեւով: Ներկան ողբերգական է, ապագան անորոշ ու անհեռանկար եւ այս անորոշի ու ողբերգա­կանի մեջ հոսում է մարդկային անիմաստ կյանքը:
Մարդկային կյանքի պեսիմիստական աշխարհըմբռնումը հաղթական քայլերով անցել է փիլիսոփայական, կրոնա-բարոյագիտական եւ գեղարվեստական մտքի զարգացման բո­լոր փուլերով եւ ողողել 19-րդ դարի փիլիսոփայական եւ գեղարվեստական մշակույթը: Պեսիմիստական տրամադրությունների պարարտ հողը կյանքի ու մահվան եւ ընդհանրապես գոյության եւ չգոյության արժեքավորման եւ իմաստավորման հիմնախնդիրն է: Կյանքի անվերջանալի հոսքի մեջ մարդու ակնթարթ ըմբռնվող կյանքը միշտ էլ անիմաստ է թվացել:
Այն մարդու առջեւ մշտապես կանգնել է որպես «Լինե՛լ, թե՞ չլինե՛լ» խորհրդավորություն ունեցող հարց: Սոկրատեսը մսւհապատժից առաջ «չլինելը» պետք է արժեւովորեր որպես «մարդու համար բոլոր բարիքներից մեծագույնը»: Հիսուսը այսկողմնային աշխարհում մարդուն պետք է նախապատրաստեր սւյեկողմնային հավերժական կյանքին: Տերյանը պետք է գրեր, «Իմ հոգու համար չկա արշալույս» տողերը:


Նյութը պատրաստեց Հասմիկ Այվազյանը
Սանդրո Հակոբյանի <<Փիլիսոփայության պատմություն և տեսություն>> գրքից