воскресенье, 12 октября 2014 г.

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը..Էրիխ Մարիա Ռեմարկ



*** Խիղճը սովորաբար տանջում է ոչ նրանց, ովքեր մեղավոր են:
*** Մի՞թե  հարկավոր է նախ վախ ապրել՝ համոզվելու համար, որ ինչ որ մեկին սիրում ես
***Ատելությունը մարդուն անզգույշ է դարձնում:
*** Պատերազմի ժամանակ երջանկությամ մասին մարդկանց պատկերացումները միշտ էլ կապված են ուտելիքի հետ:


*** Երբ սիրում ես, ծնվում են նոր վախեր, որոնց մասին առաջ անգամ չէիր կասկածում:

*** <<Հեշտ է քննադատել և լինել քաջ, երբ դու ոչինչ չունես>>,- մտածում էր նա,- բայց երբ դու ունես ինչ-որ թանկ բան, ամբողջ աշխարհը փոխվում է: Ամեն ինչ դառնում է և հեշտ և դժվար, իսկ երբեմն բոլորովին անտանելի:
*** Առաջ մենք մեր աչքերն հառում էին երկինք աղոթելու համար, իսկ հիմա՝անիծելու
*** -Ապրել.. երիտասարդԱյդ ժամանակ ձեզ համար վերջ պատերազմինդուք բարի եքդուք մեղավոր չեքապրել.. ԴուքՄենքԲոլորս:
-Ձայնը խորն էր, կամաց: Այդ ձայնն արտաբերեց <<ապրել>> բառն այնպես, ինչպես վաճառականն է սև շուկայում գոռում <<կարագ>>, ինչպես անբարոյականն է շշնջում <<սեր>>:  Մեղմ, համառ, գայթակղիչ ու կեղծ, ասես կարելի է կյանքը գնել
*** Ի՞նչ միտք  ունի տխրել: Ե՛վ ապրելն է մեռնել, և՛ չապրելը
*** Միշտ էլ մահանում են չափազանց շուտ, անգամ եթե մարդը 90 տարեկան է
*** Մեռնելն ավելի հեշտ է, քան ապրելը:
*** Մենք միշտ մոռանում ենք, որ ցանկացած ժամանակ ինքներս կարող ենք վերջակետ դնել
*** -Դու ուզում ես ամուսնանալ ինձ հետ,- փնթփնթաց նա,- իսկ սիրում ես ինձ արդյոք՝ չգիտես:
-Ինչպե՞ս կարող ենք մենք իմանալ:  Միթե՞ դրա համար անհրաժեշտ չէ ավելի շատ ժամանակ և ավելի շատ լինել միասին:
- Միգուցե...  Այդ դեպքում ինչու՞ ես որոշել ամուսնանալ ինձ հետ:
Էլիզաբեթը լռում էր որոշ ժամանակ:
-Իսկ չե՞ս մտածում, որ նույն բանը կարող էր պատահել քեզ և  ուրիշի հետ,- հարցրեց նա վերջապես:
Գրեբերը շարունակում էր նայել մոխրագույն ավազե գորգին, որն առաջացել էր պատուհանի մոտ՝ անձրևի հոսքի պատճառով:
-Միգուցե, դա կորող էր իմ և մեկ ուրիշի հետ պատահել,-ասաց նա,-որտեղի՞ց իմանամ: Բայց հիմա, երբ սա մեզ հետ է տեղի ունեցել, եսս չեմ կարողանում պատկերացնել, որ քո փոխարեն կարող էր լինել ուրիշը
*** Ծիծաղելն ավելի լավ է, քան լացելը: Հատկապես, երբ և՛ մեկը, և՛ մյուսն անօգուտ են:
*** -Դուք ժպտում եք,- ասաց նա,- և դուք այնքան հանգիստ եք: Ինչու՞ չեք գոռում:
-Ես գոռում եմ,- ասաց Գրեբերը,-  պարզապես դուք չեք լսում:
*** -Կորչի գրողի ծոցը  խուճապը,- հայտարարեց նա,- հարկավոր է ազատվել դրանից: Տեսնում ես՝ ինչպես եմ դողում:
- Այդ դու չես դողում, կյանքն է դողում քո մեջ և դա բոլորովին կապ չունի քաջության հետ: Քաջ է նա, ով պաշտպանվելու հնարավորություն ունի: Մնացած ամեն ինչը պարծենկոտություն է: Մեր կյանքը, Էլիզաբեթ, մեզանից ողջամիտ է:

Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը