воскресенье, 19 октября 2014 г.

Արտե պովերա

 Արտե պովերա (անգլ.՝ Arte Povera - աղքատ արվեստեզրույթը 20-րդ դարի արվեստ ներմուծեց արվեստաբան և համադրող Ջերմանո Չելանտը 1967թ., մեկ ուղղության սահմաններում միավորված նկարիների ստեղծագործությունները բնութագրելու համար: Արվեստի այս նոր շարժման շուրջն էին համախմբվել Հռոմի, Թուրինի, Միլանի և Գենույայի 1960-70-ականների մի քանի ստեղծագործողներ: Արտե պովերայի նկարիչները պատկերում էին բնության և արդյունաբերության միջև առկա երկխոսությունը: Օգտագործելով արդյունաբերական կամ ոչ գեղարվեստական նյութեր՝ նրանք  ուզում էին ազատել ստեղծագործությունը արվեստի ավանդական ֆորմաների սահմանափակումներից և գեղարվեստական տարածությունից
Մարիո Մարց
Ուղղությունն իր զարգացումն ապրում է ամերիկյան մինիմալիզմին զուգահեռ և միևնույն ժամանակ վերջինիս հակադիր, քանի որ վերջինս դարձյալ օգտագործում էր արդյունաբերական նյութեր: Արտե պովերայի արվեստագետների տեսանկյունից միմիմալիզմը զբաղվում էր ֆորմայի ասպեկտներով և չէր հասնում պոետիկ, քաղաքական և պատմական խնդիրներին, որոնք այդքան կարևոր են արտե պովերայի պարագայում:
Արտե պովերան նկարիչների խմբավորում չէր, որն ուներ իր մանիֆեստը: Այն ավելի շուտ շարժում էր, որը քննադատի և համադրողի օգնությամբ դարձավ հայտնի: Արտե պովերայի մի քանի հետևորդներ, ովքեր նախկինում հարել էին այլ ուղղությունների, Իտալիայի արվեստի դաշտում  արդեն բավականին հայտնի էին:  Արտե պովերա շարժման առաջամարտիկներն են Ալիգյերո Բոէտտին, Յաննիս Կունելլիսը, Մարիո Մերցը, Ջուլիո Պաոլինին, Պինո Պասկալին, Ջուզեպպե Պենոնեն, Միքելանջելո Պիստոլետտոն, Մարիո Չերոլին, Ջիլբերտո Զորիոն, Ջովաննի Անսելմոն, Լուչիանո Ֆաբրոն և այլք:
Ջուլիո Պաոլինի
Արտե պովերա շարժումը ձևավորվել է 1960-ական թվականներին Իտալիայում: Այս տարիներին երկիրը հազիվ էր դիմադրում քաղաքական ցնցումներին և նոր էր ագրարային հասարակությունից անցում կատարել արդյունաբերականի: Արտե պովերայի ստեղծագործողներն իրենց համարում էին քաղաքական նկարիչներ, ովքեր մեծ հավատ ունեին արվեստի՝ բավականին  լուրջ սոցիալական դերի հանդեպ: 1970թ. Թուրինի քաղաքային թանգարանում կայացած  արտե պովերայի ցուցահանդեսի կազմակերպիչ, «Արտե պովերա. Կոնցեպտուալ, ակտուալ կամ անհնար արվե՞ստ» (1969) գրքի հեղինակ Չելանտը հույս ուներ, որ «աղքատ» նյութերի կիրառումը  և արվեստի մասին ավանդական պատկերացումներից հրաժարումը կքայքայեն այն կոմերցիալ դաշտը, որը ձևավորվել է արվեստի աշխարհում:
Լուչիանո Ֆաբրո 
Արտե պովերայի առաջին ցուցահանդեսը բացվեց «Arte Povera e IM Spazio» անվան տակ Գենույայի La Bertesca պատկերասրահում 1967թ.: Ցուցահանդեսի ուղղորդիչ  տեքստն ուներ հետևյալ բովանդակությունը. «Arte Povera: Notes for a Guerrilla War»: Հենց այսպես է ծնվում արտե պովերա շարժումը, որի կենտրոններն են դառնում Հռոմն ու Թուրինը: Արտե պովերայի՝ արվեստի մասին պատկերացումները փոխելու բոլոր ջանքերը հանգեցրին գրեթե աներևակայելի մի իրավիճակի. Ամենահասարակ նյութերն ու տարրերը ինտեգրվում էին գեղարվեստական կոնտեքստՕգտոգործվող նյութերի քանակն ու շրջանակը գնալով ընդլայնվեց
Պինո Պասկալի
Շարժումն իր մայրամուտն ապրում է 1972թ., բայց իր ազդեցությունը դարի հաջորդ ուղղությունների վրա բավականին նշանակալից էր:Արդեն 1960-ականների վերջերին արտե պովերան դուրս էր եկել իր ազգային գեղարվեստական տենդենցներից և ընկալվում էր նաև միջազգային համատեքստում: Այս տարիներին են արտե պովերա շարժման հետևորդների ստեղծագործությունները ցուցադրվում  այնպիսի հանրահայտ ցուցահանդեսների, ինչպիսիք էին «Live in Your Head: When Attitudes Become Form» (Kunsthalle Bern, Լոնդոնի Ժամանակակից արվեստի ինստիտուտ, 1969) և «Op Losse Schroeven» (Stedelijk Museum, Ամստերդամ, 1969): Աշխատանքները ներկայացվում են լենդ-արտի և մինիմալիզմի ներկայացուցիչների ստեղծագործությունների հետ մեկտեղ: Իտալիայի սահմաններից դուրս արտե պովերայի նկարիչների աշխատանքները պահվում են նաև Լիխտենշտեյնի Գեղարվեստի թանգարանում:

Դե եսիմ՝ Գ.Ն.

Комментариев нет:

Отправить комментарий