воскресенье, 12 октября 2014 г.

Դ. Բրենդոն. մինիմալիստական կենցաղային նատյուրմորտ



Մինիմալիստական լուսանկարների շարքը ստիպում է նորովի նայել գեղանկարչության ուղղություններից մեկին` նատյուրմորտին: Ամենասովորական  կենցաղային իրերը դիտորդի առաջ բացահայտում են իրենց մեկ այլ` գեղարվեստական  իմաստը: Լուսանկարիչ Բրենդոնն իր մինիմալիստական լուսանկարներով դիտորդին ներկայացնում է հենց այդ գեղարվեստական կողմը:
Գունավոր, բայց միևնույն ժամանակ լակոնիկ լուսանկարները ներկայացնում են սպասք, սնունդ, կենցաղային տարբեր իրեր` իրենց ողջ հասարակ գեղեցկությամբ:
Լուսանկարիչը ծնվել է Պենսիլվանիա արվարձնում: Որպես լուսանկարիչ` նա ունի BFA կոչում, որը ստացել է Արվեստի դպրոցում սովորելուտարիներին: Ներկայումս Դեյդիվ Բրենդոնն ապրում և աշխատում է Բռուկլինում (Նյու-Յորք):





Նյութը պատրաստեց Անետ Ռիդլը