понедельник, 15 сентября 2014 г.

20-րդ դարասկզբի ռուս արվեստի խմբավորումները

20-րդ դարի արվեստը հայտնի է իր ավելի քան 50 ոճերով, արտիստական խմբավորումներով ու միություններով: Արտիստական այս խառնաշփոթից անմասն չի մնում Ռուսաստանը ևս: Դարասկզբին իրար հետևից հիմնվում և լուծարվում են մի քանի ռուսական արտիստական խմբավորումներ: Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր նպատակն ու հստակ ուղղվածությունը, հետևորդների բանակն ու հանդիսատեսը: 
Սոմով. Առլեկինը և մահը.«Мир искусства»
20-րդ դարի առաջին քառորդում իր գործունեությունն է ծավալում ռուսական «Мир искусства»(Արվեստի աշխարհ) միավորումը: Սա հիմնադրվել էր դեռևս նախորդ դարի 90-ական թվականներին` պետերբուրգցի նկարիչ Ա. Ն. Բենուայի և թատերական գործիչ Ս. Պ. Դյագիլևի կողմից: Խումբը 1898 թվականից հրատարակում էր իր «Мир искусства» ամսագիրը` Բենուայի գլխավորությամբ: Խմբի առավել աչքի ընկնող անդամներն էին Բենուան, Բակարը, Սոմովը, Բակստը, Դոբուժինսկին ու Լանսերեն: Այս նկարիչներին հատուկ էր պատմական ոճերի պաշտամունքը, ձևի անթերիության և արվեստում ռոմանտիկական կոնցեպցիայի ձգտումը: Նրանք իրենց իդեալները փնտրում էին անցյալի կենցաղի գեղեցկության մեջ, սակայն դրանով հանդերձ ծաղրում էին անցյալի երբեմնի վեհությունը և նույնիսկ իրենք իրենց: 
 «Мир искусства»-ի նկարիչներն ինքնածաղրի եղանակը փոխ էին առել գերմանական ռոմանտիկներից: Նրանք իրենց ստեղծագործությամբ կապված էին մոդեռնի հետ, ինչը նկատելի էր նույնիսկ ամսագրի ձևավորումից: Միևնույն ժամանկ, «միրիսկուստնիկները» դեմ էին պերեդվիժնիկներին: Ըստ նրանց, արվեստը պետք է արտահայտեր նկարչի անհատականությունը:

Արկադի Ռիլով. Կանաչ աղմուկ. «Ռուս նկարիչների միություն»
 1904-1910թթ. խմբավորումը լուծարվում է: Նրա նկարիչներից շատերն անդամակցում են  «Ռուս նկարիչների միություն» կոչվող խմբակում: 1910թ. «Мир искусства»-ն վերամիավորվում է: Որպես ղեկավար ընտրվումէ  Ն. Ռեռիխը: Ավելի քան մեկ տասնամյակ խումբը շարունակում է իր գործունեությունը` ընդհուպ մինչև 1924 թվականը:

1903թ. Մոսկվայում Կոնստանտին Յուոնի, Աբրահամ Արխիպովի, Իգոր Գռաբառի, Արկադի Ռիլովի ջանքերով հիմնվում է «Ռուս նկարիչների միությունը» (Союз русских художников): Խումբը հիմնելու որոշումը կայացվում է փետրվարի 15ին Սանկտ Պետերբուրգում, երբ «Мир искусства» և «36-ти художников» խմբավորման անդամները ժողով են անցկացնում և գալիս  այն եզրահանգման, որ անհրաժեշտ է ստեղծել մի նոր միավորում: Խմբի առաջին ցուցահանդեսը տեղի է ունենում 1903թ. դեկտեմբերի 22-ին Մոսկվայում: Այս խմբավորման նկարիչների մոտ զգացվում է «Мир искусства»-ի ազդեցությունը, սակայն նրանք հեռու են սիմվոլիզմից: Նրանց ոճը համախմբում էր պերեդվիժնիկների ռեալիստական ավանդույթները ինչպես նաև  իմպրեսիոնիզմի օդի և լույսի լուծումները: Այս նկաչիրների պատկերած ռեալիստական տարրերը թույլ չէին տալիս իդեալականացնել կերպարը: 




Սապունով. Կարուսել. «Կապույտ վարդ»

1907թ. հիմնվում է հայտնի «Կապույտ վարդ» (Голубая роза) գեղարվեստական խմբավորումը: Այս միության մասին հայ արվեստասերը գիտի առավելապես Մարտիրոս Սարյանի շնորհիվ, քանի որ  վերջինս ևս «Կապույտ վարդի» անդամներից էր: Խումբը բացվում է ցուցահանդեսով, որը հովանավորում էր Նիկոլայ Ռիբուշինսկին: Ցուցադրված էին Պավել Կուզնեցովի, Պետրով-Վոդկինի Սապունովի, Սուդեյկինի, քանդակագործ Մատվեևի, ինչպես նաև Սարյանի ստեղծագործությունները: Նրանց բոլորին  միավորում էր սիմվոլիզմը: Նկարիչներից ոմանք թղթակցում էին «Կշեռք» և «Ոսկե գեղմ» ամսագիրներին: Որոշ նկարիչների մոտ բավականին զգալի էր Վիկտոր Բորիս-Մուսատովի ազդեցությունը:
 20-րդ դարի հայտնի արտիստական խմբավորումներից է նաև «Бубновый валет»-ը, որն իր ժամանակի արվեստ է մուտք գործում 1910թ. դեկտեմբերին` համանուն ցուցահանդեսով: Խմբի աչքի ընկնող ստեղծագործողներից էին Կոնչալովսկին, ով  ստեղծագործում էր բնանկարի ժանրում, Մաշկովը, Ռոբերտ Ֆալկը, Լարիոնովը, Լենտուլովը` հայտնի որպես նեոպրիմիտիվիզմի ներկայացուցիչ, Կուպրինը` իր էքսպրեսիոնիստական-կուբիստական նկարներով, Ռոժդեստվենսկին, Բարտը, Վառվառա Բուբնովան և այլք: Նրանք արվեստ  մտան ազատ և ցուցադրական` խախտելով քաղքենիական ճաշակը: Այս նկարիչներն հանդես էին գալիս ընդդեմ հնամոլության, արխաիկ ակադեմիզմի, ունեին իրենց լավատեսական ծրագիրը: Օգտագործելով Սեզանի ժառանգությունը, ժամանակակից կուբիզմի, ֆովիզմի, էքսպրեսիոնիզմի փորձը` նրանք առարկային էին վերադարձնում իմպրեսիոնիզմում կորցրած նրա ծավալը,  տարածականությունն ու եռաչափությունը: Նկարիչները ձգտում էին հասնել ձևի ու գույնի սինթեզի: Նրանց ստեղծագործությունների մեջ առաջնային ժանր էր համարվում նատյուրմորտը: Յուրաքանչյուր առաջկա արժեքավոր էր ոչ թե իմաստով, այլ պլաստիկական բնույթով:

Լենտուլով. Կիթառով կինը. «Бубновый валет»
1912թ. մի քանի ստեղխագործողներ` այդ թվում Նատալյա Գոնչարովան,  Վլադիմիր և դավիդ Բուռլյուկները, Միխայիլ Լարիոնովը, Վասիլի Կանդինսկին, սկսում են հարել պրիմիտիվիզմին,  կուբոֆուտուրիզմին և աբստրակցիոնիզմին և մասնակցել «Ավանակի ագի» (Ослиный хвост) ցուցահանդեսին: 1917թ. խմբակցությունը վերջնականապես լուծարվում է, երբ խմբի շարքրեը լքում են նաև Պյոտոր Կոնչալովսկին և Իլյա Մաշկովը:


20-րդ դարի առաջին տասը տարիների առավել աչքի ընկնող արտիստական խմբավորումները հետևյալներն էին: Արդեն 20-ականներին իրար են հաջորդում АХРР (Асоциация художников революции России. 1922թ.) ասոցիացիան, որի նկարիչները պատկերում էին ժամանակի կեցաղն ու առօրյան, ОСТ (Общество станковистов. 1925թ.) միավորումը, որը դեմ էր ավանգարդին, ОМХ (Общество Московских художников. 1928թ.) միավորումը, որը նախ կոչվեց Մոսկովյան գեղանկարիչներ և որն առաջացել էր  «Бубновый валет»-ում մնացած նկարիչների միավորումից:
Դե եսիմ` Գ.Ն.

Комментариев нет:

Отправить комментарий