понедельник, 4 августа 2014 г.

Սբ. Գեորգի հունական եկեղեցի




Սբ. Գեորգի հունական  եկեղեցի
1850թ. Բայանդուր գյուղի բնակիչները սկսում են Ալեքսանդրապոլի միակ հունական եկեղեցու` Սբ. Գեորգիի շինարարական աշխատանքները: Պատմում են, որ եկեղեցինկառուցվել է քանդակագործ Սերգեյ Մերկուրովի պապի` Ֆյոդոր Մերկուրովի աջակցությամբ:[1] Եկեղեցին գտնվել է հունական (Ուռումների) թաղամասում, ներկայիս Ստեփան Շահումյանի արձանի տեղում: Այն քանդել են 1933-1934թթ.: Հունական եկեղեցուց պահպանվել է միայն Սբ. Գեորգիին ձիու վրա նստած պատկերող բարձրաքանդակը: Սբ. Գեորգի եկեղեցու տարածքը լի է եղել խանութներով ու «չարսուներով»: Ինչպես վկայում է օտար ճանապարհորդներից մեկը, «հունաց եկեղեցու շուրջը այնքան կրպակ ու արհեստանոց կար, որ եկեղեցին հեռվից չէր երևում»:[2]
Եկեղեցին Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի մանրակերտում
[1]Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի տվյալներով:
[2] Գյումրի. Քաղաքը և մարդիկ. <<Տիգրան Մեծ>> հրատարակչություն, 2009թ., էջ 274:

Գոհար Նավասարդյան
հատված դիպլոմային աշխատանքից
թեմա` <<Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը>>