пятница, 1 августа 2014 г.

Սուպրեմատիզմ



Սումպրեմատիզմը (լատ.` Supremus-բարձր, բարձրագույն) XX դարի երրորդ կեսի ավանգարդ արվեստի ուղղություններից է, որի հիմնադիրն ու տեսաբանը ռուս նկարիչ Կազիմիր Մալևիչն է: Առաջին անգամ նասուպրեմատիզմբառն օգտագործում է իր շուրջ  39 երկրաչափական աբստրակցիայի ոճով արված նկարների շարքը վերնագրելիս: Այս աշխատանքների մեջ էր մտնում հայտնիՍև քառակուսին”, “Սև խաչըև այլ ստեղծագործություններ, որոնք 1915թ. ցուցադրված էին պետրոգրադյան ֆուտուրիստական “0-10” ցուցահանդեսին: Հենց այս և նմանատիպ երկրաչափական ֆորմաներով արված ստեղծագործություններին էլ հղում է  սուպրեմատիզմտերմինը: Սակայն հենց Մալևիչը այս ոճով արված նկարներ էր համարում նաև 20-ական թվականներին նկարած իր մի քանի աշխատանքները, որոնք պատկերում էին նույնիսկ մարդկային ֆիգուրներ: Ըստ նրա, դրանք ունեինսուպրեմատիստական ոգի”, այդ պատճառով էլ համարվում են սուպրեմատիստական ստեղծագործություններ: Այսպես էլ Մալևիչի ստեղծագործությունը մինչև վերջ թույլ չի տալիս գտնել սուպրեմատիզմի հիմնական արտահայտչամիջոցները: Սուպրեմատիզմն արդեն գեղանկարչությունից դուրս էր, ոչնչի չձգտող մի նոր ուղղություն, մի նոր արվեստ   
Կազիմիր Մալևիչ. Սև քառակուսի
 1919թ. “Նոր գեղանկարչական համակարգերում” Մալևիչը գրում է, որ ցանկացած ստեղծագործություն` ինչպես բնության, այնպես էլ մարդու կողմից ստեղծված, մեր հավերժ առաջընթացի կառուցման միջոցն է: Առաջընթացը կանգնեցնելու համար Մալևիչը գտնում է, որ պետք է վազել պրոգրեսի առջևից, գտնել մի կետ, որ կարելի կլինի պաշտպանել գալիք պրոգրեսից: Կործանման պրոցեսը պետք է հասցվի մինչև վերջ, որպեսզի դրանից հետո գտնվի դեռևս չոչնչացած, անհամեմատելի, ոչ տարածական, ոչ ժամանակային և պատմական մի բան, ինչի վրա կարելի կլինի հենվել:Այսպիսի հիմք Մալևիչի համար հանդիսանում է “Սև քառակուսին”: 


Մալևիչ. Սուպրեմատիզմ
Այն ոչ իրական, իրականությունից դուրս նկար է, որը զգայական, մաքուր ֆորմայի նշան է: Մալևիչի համար որպես զգայական առարկա է ներկայանում Ոչինչը /այն, Ոչինչը, որին ձգտում է ցանկացած պրոգրես/, որն համընկնում է տիեզերական նյութի հետ: Մալևիչի սուպրեմատիստական նկարները արտացոլում են իր անառարկայական աշխարհը, որը գտնվում է այլ հարթության վրա: Նրա էսթետիկայի հիմքում այն համոզմունքն է, որ այդ անառարկայական աշխարհի ֆորմաների կոմբինացիաները ենթագիտակցորեն  որոշում են սուբյեկտի վերաբերմունքը այն ամենի հանդեպ, ինչը նա տեսնում է: Ինչպես բնության մեջ, այնպես էլ դասական արվեստում ելակետային սուպրեմատիկ տարրերը գտնվում են “ճիշտ” ներդաշնակ հարաբերությունների մեջ: Տեխնիկայի ներխուժումը խախտում է այդ ներդաշնակությունը, ինչի արդյունքում հարկ է լինում փնտրել նոր ներդաշնակություն մի նոր տեխնիկական աշխարհում, որը կենթարկվի նկարչի ազատությանը: Տեխնիկայի կողմից աշխարհին հասցված վերքը պետք է տեխնիկապես կոմպենսացվի: Ընդ որում, տեխնիկական զարգացման քաոսային բնույթը պետք է փոխել միասնական տոտալիտար նախագծով, որտեղ Աստծուն կփոխարինի նկարիչ-անալիտիկը: Այս տոտալիտար նախագծի նպատակն է կանգնեցնել ցանկացած տեսակի զարգացում, աշխատանք և ստեղծագործություն: Անառարկայական աշխարհի տեսարանը, բացարձակ Ոչնչի գիտակցումը, ըստ Մալևիչի, պետք է ստիպի սրբին դադարել աղոթելուց, հերոսին` կռվելուց, քանի որ սա է եզրափակում պատմությունը… 


Ռոդչենկո. Կոմպոզիցիա
Սակայն ամենից առաջ պետք է վերջ դրվի ցանկացած արվեստի…Մալևիչը գրում է. “Հոգևոր աշխարհի կողմից ստեղծված ցանկացած ֆորմա պետք է կառուցվի միասնական ամբողջական պլանի համապատասխան: Արվեստի, կրոնի կամ քաղաքացիական կյանքի համար չի կարող լինել ոչ մի օրենք կամ ազատություն: Այս ազատությունները կորցնելը չի համարվում իրական կորուստ, քանի որ մարդը ի սկզբանե անազատ է: Մարդը հանդիսանում է  տիեզերքի մասնիկ և նրա մտքերը ուղղորդվում են ենթագիտակցական խթաններով: Ուսումնասիրել իրականությունը նշանակում է ուսումնասիրել այն, ինչը գոյություն չունի և անհասկանալի է: Միայն նկարիչ-սուպրեմատիստն է ի վիճակի ուղղորդել այդ թաքնված խթանները, քանի որ նրան պարզ են մաքուր ֆորմայի օրենքները: Մալևիչի մոտեցումը արվեստի խնդիրներին բնորոշ է իր ժամանակին և ռադիկալ է: Նա որոշում է ստեղծել ներդաշնակ նյութեր, մարդու մոտ  առաջացնել մաքուր գունային տեսանելի զգացողություն, որը կբացահայտվի միայն “ապոկալիպսիսի” ժամանակ` հետպատմական հեռանկարում:
 Վաղ ավանգարդիստների, այդ թվում և Մալևիչի նպատակն էր ենթագիտակցականը դոմինանտ դարձնել գիտակցականի նկատմամբ` ստեղծելով նոր աշխարհ և նոր մարդ այդ աշխարհում: Այս նպատակն էր համակել նաև նրանց բոլոր գաղափարակիցներին:
20-րդ դարի կեսի մի շարք ստեղծագործողներ դառնում են արվեստի այս նոր իզմի հետևորդներ և Մալևիչին համարում իրենց ստեղծագործության նախահայրը: Նրանցից էին Ալեքսանդր Ռոդչենկոն, Իլգա Ռոզանովան, Նինա Գենկեն, Ալեքսանդրա Էքստերը, Նիկոլայ Սուետինը,   Իվան Պունին, Լյուբով Պոպովան, Նադեժդա Ուդալցովան, Ալեքսանդր Դրեվնինը և այլք: Մալևիչն իր հետևորդների հետ 1919թ. հիմնում է УНОВИС (Утвердители нового искусства) արտիստական խմբավորումը, որը և զարգացնում է սուպրեմատիզմի գաղափարները: 
Իվան Կլյուն. Սուպրեմատիստական նկար
1920թ. “Սուպրեմատիզմ. 34 գծանկարգրքույկում Մալևիչը առանձնացնում է սուպրեմատիզմի զարգացման երեք շրջաններ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է մեկ քառակուսու` սև, կարմիր և սպիտակՍրանք ներկայանում են որպես սև, գունավոր և սպիտակ հարթություններ: Հիմնական նպատակը մաքուր հարթության նկարագրումն էր մեկ գույնի միջոցով, ինչպես նաև մեկ հարթության միջոցով ստատիկ վիճակը և դինամիկ հանգիստը ընդգծելը: Մալևիչն իր սև ու սպիտակփուլերովփաստացիազատագրումէ իրեն և արվեստը` բերելով դրանք մեկ այլ փուլ, որը դուրս է արվեստից ու էսթետիկայից: Մալևիչի ստեղծագործության հիմնական տարրը դառնում է քառակուսին, որին հաջորդելու էին խաչերը, շրջանները, ուղղանկյունները, հազվադեպ նաև եռանկյունիներն ու այլ երկրաչափական տարրեր: Մալևիչի քառակուսին տարբեր գույների է: Նրա սևը խորհրդանշում է տնտեսությունը, կարմիրը հեղափոխության ազդանշանն է, սպիտակը` մաքուր գործողությունը, մարդկային ստեղծագործական կյանքի մաքրության նշանը:



Սուպրեմատիզմի փիլիսոփայությունը Մալևիչը գագաթնակետին է հասցնում 1927թ., երբ գրում է, որ սուպրեմատիզմը արվեստի գերագույն աստիճանն է, որը վեր է գիտակցությունից ու առարկայականությունից: Մալևիչն հասկանում է, որ Ոչինչը ոչ մի կապ չունի աշխարհի հետ, անդեմ է, անկերպար և կարող է արտահայտվել միայն մաքուր զգացողությամբ: “Իսկ սուպրեմատիզմը հենց այս նոր, անառարկայական տարրերի հարաբերությունների համակարգն է, որի միջոցով արտահայտվում են զգացողությունները”: Մալևիչի 1915-1920թթ. հետևորդները միավորվում են “Սուպրեմուս” խմբում, սակայն որոշ ժամանակ անց խումբը լուծարվում է և անդամները հեռանում են սուպրեմատիզմից: Այնուհետև սուպրեմատիզմի գաղափարներին հետևողներին մասամբ արժե փնտրել միմիմալիստների և 20-րդ դարի երկրորդ կեսի կոնցեպտուալիստների շարքերում:


Դե եսիմ` Գ.Ն.
Թարգմանություն և մշակում Բորիս Գրոյսի "Gesamtkunstwerk. Сталин" գրքից
և 20century-art.ru կայքից