пятница, 1 августа 2014 г.

Պոմպեյի վերջին օրը. Կարլ Բրյուլով



Ռուս արվեստի գլուխգործոցների շարքին միանշանակ կարող ենք դասել նաև Կ. ԲրյուլովիՊոմպեյի վերջին օրընկարը: Այն ստեղծելիս նկարիչն ընդամենը 28 տարեկան էր: Թեմայի մտահղացման համար նկարիչը պարտական էր իր եղբորը` ճարտարապետ Ալեքսանդր Բրյուլովին, ով ծանոթացրել էր նրան 1824-1825թթ. Պոմպեյի պեղումների արդյունքների հետ: Այս տարիներին Բրյուլովը գտնվում էր Հռոմում: Մինչ այս աշխատանքը ստեղծելը Բրյուլովն արդեն ուներ մի քանի հաջողված ստեղծագործություններ, սակայն գտնում էր, որ դրանցից և ոչ մեկը ամբողջովին չէր արտահայտում իր ընդունակությունները: Բրյուլովին երկար ժամանակ է, ինչ հանգիստ չէր տալիս մի նկար ստեղծելու գաղափարը, որի նմանը դեռ երբեք չեր նկարվել: Նա ուզում էր նկարել ինչպես չափերով, այնպես էլ կոմպոզիցիայով ու թեմայով ծավալուն մի կտավ, որը կապացուցեր բոլորին, որ Բրյուլովը գույների ու գծերի իսկական վարպետ է: Իտալիայում Կարլը շատ հակառակորդներ ուներ: Նրանցից էր հատկապես Կամմուչինին, ով ասում էր, որ այս ռուս գեղանկարիչն ընդունակ է միայն փոքր բաների: Շատերը կարծում էին, որ Բրյուլովի թեթև կյանքը երբեք թույլ չի տա նրան ստեղծել լուրջ արվեստի գործեր: Այս ամենը ի նկատի ունենալով Բրյուլովն անընդհատ մեծ նկարի սյուժե էր փնտրում, և վերջապես կանգ է առնում մի թեմայի վրաՆկարիչն Իտալիայում էր, երբ տեսնում էր թե Պոմպեյի ավերակները ինչպիսի ազդեցություն են թողնում մարդկանց վրա: Իսկ քանի որ նրան հարկավոր էր ստեղծել մի այնպիսի նկար, որը կգրավեր բոլորին ու կդառնար իր ստեղծագործության գագաթնակետը, Պոմպեյը դառնում է ամենահարմար թեման: Երբեմնի շքեղ քաղաքի ավերակները, հին տները, կառքերը, հասարակական կառույցները, ամֆիթատրոնն ու տաճարները, որոնց վրա դեռ Վեզուվի լավայի հետքերն ենսա էր պետք մարդկանց գրավելու համար 
Կարլ Բրյուլով- Պոմպեյի վերջին օրը
 Նկարի գաղափարը թերևս բխում  էր Բրյուլովի քաղաքական  հայացքներից: Այն բխում է իր ապրած ժամանակաշրջանում գրեթե բոլոր երկրներում ծավալված հեղափոխության գաղափարներից: Հնարավոր է նաև, որ նկարիչը ոգեշնչվել է դեկաբրիստներից: Ավերված քաղաքը հնարավորություն է տալիս հեղինակին պատկերել ժամանակի ողբերգական իրադարձությունները:
Սիրով ու մեծ կրքով է Բրյուլովը սկսում աշխատել նկարի վրա, սակայն կողմնակի զբաղմունքները խանգարում են նրան ամբողջովին կենտրոնանալ նկարի վրա, և մինչև 1830 թվականը` նախօրոք սահմանված ժամկետը, հեղինակը նկարը չի վերջացնում: Նկարի պատվիրատուն` Ա. Ն. Դեմիդովը, բարկանում է, նույնիսկ ուզում է չեղյալ համարել պայմանավորվածությունը, սակայն Բրյուլովը խոստանում է, որ կվերսկսի կտավի ստեղծման աշխատանքները: 2 տարի անց Պոմպեյի վերջին օրընկարն արդեն պատրաստ էրՆկարի մասին Հռոմում խոսում էին դեռևս այն ավարտելուց առաջ: Եվ ի՞նչ էր պատկերել ԲրյուլովըՔաղաքը կործանվում է  բնակիչների աչքի առջև: Բրյուլովն ընտրում է թեմայի զարգացման երկու կողմ` քաղաքի ոչնչացումը հրաբուխից և մարդկության դրսևորումը աղետի ժամանակ, որն ի հայտ է գալիս տարբեր հատկանիշներով` սեր, ագահություն, վախ, ինքնազոհությունև այլն: Տագնապով լեցուն կոլորիտն այրվում է

Մահացող կնոջ ֆիգուրը
Գունաշարը, որն ընտրել է Բրյուլովն իր ստեղծագործության համար, այդ ժամանակաշրջանում բավականին խիզախ քայլ էր: Այն կառուցված է կապույտ, կարմիր, դեղին ու սպիտակ գույներով: Ինչ վերաբերում է կոմպոզիցիային, այն տարածական է և լույսուստվերային: Նկարի միջավայրը ճիշտ ընկալելու համար պետք է նրան նայել ճիշտ դիտակետից: Հեղինակն ընտրել է այնպիսի ռակուրս, որ լույսը ընկնի վերևից, բայց և տարածվի ողջ հարթության վրա: Իսկ խորության տպավորություն ստեղծելու համար Բրյուլովը կիրառել է օդային հեռանկարի կանոնները:
Կտավի կենտրոնում մահացած կնոջ ֆիգուրն է, որով Բրյուլովն ասես ցույց է տալիս կործանվող անտիկ արվեստը: Կինը մի ընտանիքից է, որը փախչում է աղետից, սակայն ճանապարհի կեսին դառնում է հրաբխի զոհը: Ձիերը ծառս են լինում, տանից վերցրած արժեքավոր իրերը թափվում են հատակինԿնոջ անշարժ մարմինը կարծես հակադրվում է փախչող կերպարների հետ: Կնոջ մարմնի վրա խոնարհված է նրա փոքրիկ երեխան: Այս, ինչպես նաև ստեղծագործության մյուս ֆիգուրներից յուրաքանչյուրն արտահայտում է մարդկային մի ուրույն ողբերգություն, ճակատագրի կործանում և աղետ, որը հանկարծակի դառնում է բոլորի թշնամին:
Մայրը դուստրերի հետ
Փախչող ընտանիքը
Հետաքրքիր են որդիների ֆիգուրները: Վերջիններս փորձում են փրկել իրենց ծեր հորը, տանում են նրան ուսերի վրա: Նրանց ձախ կողմում կանանց խումբն է, որն ահաբեկված նայում է ցավալի տեսարանին: Նրանց կողքին մոր և երկու դուստրերի ֆիգուրներն են: Կարևոր է նաև փախչող ընտանիքը պատկերող հատվածը. ամուսինները երկու երեխաների հետ պաշտպանվում են լավայի կրակներից: Մեկ այլ հատվածում փեսացուն տանում է անզգայացած հարսնացուին:
Շատ նկարիչներ իրենցգլուխգործոց դառնալիքստեղծագործություններում պատկերում են իրենց ևս: Այս նկարում Բրյուլովը իրեն նկարել է հետին պլանում: Նա փախչում է` տանելով իր հետ ներկերն ու վրձինները:  Ի տարբերություն մյուս ֆիգուրների, նկարչի աչքերում սարսափ չկա: Նա հետևում է շրջապատող մարդկանց: Թվում է` նա դանդաղեցրել է քայլերը և փորձում է հիշողության մեջ պահել այս տեսարանը` հետագայում նկարելու համար: Եվ իրոք, Կարլը հիանալի հիշողություն ուներ. ստեղծագործությունը նկարվել է առանց բնորդների:
Նկարչի ֆիգուրը
Երբ անցորդները փողոցում հանդիպում էին Բրյուլովին, նրան գլուխ էին խոնարհում, երբ նա հայտնվում էր թատրոնում, բոլորը ոտքի էին կանգնում, այն վայրերում, որտեղ նա ճաշում էր, միշտ հսկայական բազմություն էր հավաքվում: Բրյուլովն հասել էր իր նպատակին. թերթերն ու ամսագրերը անընդհատ նյութեր էին տպագրում նրա մասին, իսկ նրանք, ովքեր թերահավատորեն էին մոտենում նկարչի տաղանդին, այդ թվում և Կամմուչինին, ներողություն խնդրեցին և սկսեցին անվանել նրան ռուս մեծ  նկարիչ: 1833թ. այս կտավը ցուցադրվել է Միլանում, ապա Փարիզում և Ռուսաստանում: Ժամանակակիցների համար այն պարզապես հայտնություն էր: Նկարը Ռուսաստանում մեծ ճանաչում էր վայելում: Ն. ԳոգոլըԱրաբեսկումնույնիսկ հոդված է հրապարակում, որում նկարագրում է ստեղծագործության արժանիքներն ու արվեստագետի վարպետությունը: “Պոմպեյի վերջին օրըծանոթացրեց Եվրոպային ռուսական վրձնի հետ

Նյութը պատրաստեց Զառա Սիմոնյանը