среда, 9 июля 2014 г.

Հունիս ամսվա սթրիտ արտը



Փողոցային նկարիչների համար աշխարհը մեծ կտավ է, փողոցի յուրաքանչյուր պատը` մտքերն արտահայտելու հրաշալի միջոց: Նրանց ստեղծած արվեստը փողոցային է, պատկանում է բոլորին, քանի որ եթե նկարները ստեղծվեին սովորական կտավի վրա, դրանք կտեսնեին քիչ քանակությամբ մարդիկ, մինչդեռ փողոցները բաց են յուրաքանչյուրի առաջ: Յուրաքանչյուր ամիս աշխարհում ստեղծվում են հազարավոր նոր գրաֆֆիթիներ: Դրանք տարբեր են իրենց թեմաներով, ուղղվածությամբ, բովանդակությամբ, նույնիսկ տեխնիկայով: Մի մասն արտահայտում է բողոք, մյուսը պարզապես ծածկում շենքերի թերությունները: Այնուամենայնիվ, սթրիտ արտը մնում է որպես սոցիալական արվեստի մի <<ճյուղ>>: Ձեզ ենք ներկայացնում հունիս ամսվա սթրիտ արտի լավագույն նմուշները.
Սան-Պաուլո. Բրազիլիա
Լուգանո. Շվեյցարիա
Մալմյո. Շվեդիա
Մոնռեալ. Կանադա
Փարիզ. Ֆրանսիա
Մոնռեալ. Կանդա
Եկատերինբուրգ. Ռուսաստան
Լիմուր. Ֆրանսիա
Փարիզ. Ֆրանսիա
Կոպրիվնիցա. Հորվաթիա
Մոսկվա. Ռուսաստան
Նյութը պատրաստեց Արև Ալեքսանյանը