понедельник, 21 июля 2014 г.

«Երևակայական աշխարհ» ցուցահանդեսը Ատլանտայի բուսաբանական այգում






Թե ուզում ես տեսնել իրական հրաշքներ, ապա վստահիր մարդկային երևակայությանը: Աշխարհում կան բազմաթիվ այգիներ, շինություններ, քանդակներ, որոնցով կարելի է անվերջ հիանալ և զարմանալ մարդկային անսահման երևակայության վրա: Ատլանտայի «Բուսաբանական Այգի»-ն այժմ մեկն է այն այգիներից որոնք կարող են զարմացնել իրենց յուրահատկությամբ և հետաքրքիր քանդակներով:  
Այստեղ են գտնվում տարվա չորս եղանակները՝ Գարունը, Ամառը, Աշունն ու Ձմեռը  ներկայացնող քանդակները: Քանդակները պատրաստված են արհեստական մրգերով ու բանջարեղեններով, փայտերով, տերևներով և արհեստական ծաղիկներով: Դրանց հեղինակը Ֆիլիպ Հաասն է: Քանդակներն ունեն մոտ 15 մետր բարձրությունՆրանց բնօրինակը եղել է շատ ավելի փոքր, քան ներկայիս քանդակներն են: Դրանք պատրաստված են Բարոկկո ոճով և տեղադրվելով այգում, դարձել են այգու զարդերը: Այս հրաշալի չորս քանդակներից կարելի է առանձնացնել ծեր և արքայական Ձմեռը, որը միայն ձեռագործ կերտվածք չէ. այն կարծես ապրում է: Մեծ կենդանիները, որոնք ձևավորված են բուսականությամբ, շարունակում են Բարոկկո ոճով զարդարել այգին: Եթե հնարավորություն ունենաք տեսնելու այգին և ներկա գտնվել «Երևակայական աշխարհ» ցուցահանդեսին՝ այն ձեզ ցույց կտա "«ամենաանտիկ» բուսականությունը, քանի որ օգտագործված են հարյուրավոր տեսակների  հին ու նոր ծագման բուսատեսակներ, մրգեր ու բանաջարեղեն:
    Նյութը պատրաստեց Աիդա Մարուքյանը