суббота, 12 июля 2014 г.

Հայ կաթոլիկների եկեղեցի




Հայ կաթոլիկների եկեղեցին

Քչերը գիտեն, որ Գյումրիում բացի հայ առաքելական և ռուս ուղղափառ եկեղեցիներից եղել է նաև կաթոլիկ եկեղեցի: Այս կառույցի մասին Հայաստանում շատերը չգիտեն: Այն կառուցվել և գործել է 19-րդ դարում: Այս ժամանակաշրջանում քաղաքը կոչվում էր Ալեքսանդրապոլ, զարգացում էր ապրում նոր վերակառուցվող քաղաքի ճարտարապետությունը, ինչու չէ, նաև եկեղեցաշինությունը: Միանշանակ, Գյումրու եկեղեցաշինության ոսկեդարը կարող ենք համարել Ալեքսանդրապոլի ժամանակաշրջանը, երբ շուրջ 80 տարիների ընթացքում քաղաքում կառուցվում է ավելի քան 13 եկեղեցի: Այս եկեղեցիներից առաջիններից էր Հայ կաթոլիկների եկեղեցին: Եկեղեցին՝ «փոքր և անշուք, շինեալ յանուն Ս. Աստուածածնի յամին 1852 …և օծեալ ամի 1853 ջանիւք Անանիկեանց Աղեքսանդր վարդապետի Արարատավ»:[1]: Վերջինիս աճյունը ամփոփված է եղել եկեղեցու բակում
Եկեղեցու արձանագրությունը
Նշվածից երևում է, որ եկեղեցին նվիրված է եղել Սբ. Աստվածածնին: Ինչպես փաստում է Ղևոնդ Ալիշանը իր <<Շիրակ>> աշխատությունում, շինությունը կառուցվել է 1843 թվականին: Եկեղեցու արձանագրությունը Եկեղեցու շինարարական արձանագրությունն է. «Կանոնիկոս Աղեքսանդր վարդապետ Արարատեան ժողովարարութեամբ կառոյցեի է օծ զայս կաթոլիկայ եկեղեցին ի փառս Տեր Աստծոյ: Հիմնեցավ 1843 ամի Ավարտեցավ 1853 ամի»:[2] Հայ կաթոլիկների եկեղեցին գտնվել է ֆրանկների թաղամասում: Այն ունեցել է եռանկյունաձև տանիքին դրված մեկ գմբեթ: Տանիքի տեսքը այժմ ևս պահպանվել է

 Եկեղեցու շենքը ներկայումս պատկից է Գյումրու տարածքային զինվորական կոմիսարիատին և օգտագործվում է որպես բնակելի տուն: Շինության ներքին հարդարանքի, ճարտարապետական հորինվածքի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ երևույթին, այն բազիլիկ եկեղեցի է, քանի որ 19-րդ դարում Գյումրի-Ալեքսանդրապոլում կառուցված գրեթե բոլոր եկեղեցիները բազիլիկատիպ էին
Հայ կաթոլիկների եկեղեցի. ձախից առաջինը: Կենտրոնում` Սբ. Ամենափրկիչ, աջից` Սբ. Գեորգի եկեղեցիներ
Հայ կաթոլիկների եկեղեցին այժմ


[1] Ղևոնդ ԱլիշանՇիրակ» տեղագրութիւն պատկերացոյց, Վենետիկ-Ս. Ղազար, ՌՅԼ-1881, էջ 154: 
[2] Գյումրի. Քաղաքը և մարդիկ, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2009թ., էջ 169:

 Գոհար Նավասարդյան հատված դիպլոմային աշխատանքից 
 թեմա` «Գյումրի քաղաքի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը»