воскресенье, 27 июля 2014 г.

Հին կտակարանի դրվագները արվեստում



Բլոգի նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել ենք հայ և համաշխարհային արվեստում առկա Աստվածաշնչյան թեմաներով այն ստեղծագործություններին, որոնց մեջ պատկերված են Նոր կտակարանի դրվագները: Այժմ ներկայացնում ենք արվեստի գործեր, որոնցում Հին կտակարանի սյուժեներն են: Սրանք հիմնականում ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, ընդգրկում են ինչպես եվրոպական, այնպես էլ հյուսիսային Վերածնունդը, սակայն, ի տարբերություն Նոր կտակարանի թեմաների, սրանք այնքան էլ շատ չեն կերպարվեստում: Մեծ թիվ են կազմում Ադամին ու Եվային պատկերող տեսարանները, որոնցով հիմնականում զարդարում էին խորանները: Հին կտակարանի թեմաներին անդրադարձ է կատարել մեծ նկարիչ Տիցիան Վեչելիոն: Նա նկարագրում է նույնիսկ Կայենի և Աբելի վեճը, Եվայի` խնձորի կծելու տեսարանը, Գողիաթի ու Դավիթի մենամարտը և այլ սյուժեներ: Վերջինիս անդրադարձել են հիմնականում քանդակագործները: Սրանց թվում է  Միքելանջելոյի գլուխգործոցը` Դավթի քանդակը, Վերոկիոյի Դավիթը և այլն: Մինչդեռ շատ ստեղծագործողներ Հին կտակարանից վերցված թեմաներով ունեն ընդամենը մեկ-երկու ստեղծագործություն: Ձեզ ենք ներկայացնում Հին կտակարանի աստվածաշնչյան թեմաներով մի քանի արվեստի գործեր.
Միքելանջելո-Ադամի արարումը
Լուկաս Կրանախ-Ադամն ու Եվան
Միքելանջելո-Դրախտից վտարումը
Տիցիան-Կայենն ու Աբելը
Տիցիան-Մարդկության անկումը
Մազաչչո-Դրախտից վտարումը
Պիտեր Բրեյգել-Բաբելոնյան աշտարակը
Տիցիան-Դավիթն ու Գողիաթը

Միքելանջելո-Դավիթ /նախքան մենամարտը/
Բերնինի-Դավիթ /մենամարտի ընթացքում/
    




Դոնաթելլո-Դավիթ /մենամարտից հետո/

Վերոկիո-Դավիթ/մենամարտից հետո/
Լուի Բուլոն-Սողոմոնի դատը

Պիտեր Պաուլ Ռուբենս-Մանանայի հավաքումը անապատում

Նիկոլլա Պուսսեն-Մանանայի հավաքումը անապատում
Պիտեր Լաստման-Աբրահամը գնում է Քանանի երկիր

Անդրեյ Ռուբլյով-Սուրբ երրորդություն
Ալեքսանդր Իվանով-3 օտարականները Աբրահամին հայտնում են Իսահակի ծննդյան լուրը


Մարկ Շագալ-Իսահակի զոհաբերությունը

Կարավաջո-Իսահակի զոհաբերությունը

Պաուլո Վերոնեզե-Մովսեսի հայտնաբերումը
Ռեմբրանդտ-Իսահակի զոհաբերությունը
Ուիլիամ Հոգարդ-Մովսեսը փարավոնի դստրերի դիմաց
Միքելանջելո- Մովսես
Ռենի Գվիդո-Մովսեսը` պատվիրանները ձեռքին

Դե եսիմ` Գ. Ն.