воскресенье, 27 июля 2014 г.

Մեկ այլ նատյուրմորտ...Արտասովոր ռեալիզմ



Ժամանակակից ռեալիզմի լավագույն ներկայացուցիչներից մեկը  Մարշա Քանդլերն է: Նրա կողմից արված ցանկացած նկար տարբերվում է իր յուրահատկությամբ, սակայն յուրաքանչյուրում էլ առկա է նույն տարբերվող ձեռագիրը: Նկար ստեղծելիս հեղինակը ձգտում է այն դարձնել նախորդից լավը: Քանդլերը նախընտրում է նկարել յուղաներկով, քանի որ, ինչպես ինքն է ասում, յուղաներկով կարելի է ստեղծել այպիսի հրաշալի նկարներ, ինչպիսիք անհնար է նկարել ջրաներկով: Այնուամնենայնիվ, ջրաներկով նկարելը նկարչի տարերքն է, քանի որ այս նյութը հրաշալի միջոց է լույսի և ստվերի արտացոլման համար: 2005 թվականին վերսկսելով նկարել` Քանդրելը նկարում է էքսպրեսիոնիստական ստեղծագործություններ: Որոշ ժամանակ անցնա հասկանում է, որ կա մի բան, որը մղում է նրան նկարելու և մատուցելու իրականը, և դա ավելին էր քան ճանապարհ՝ նկարիչ դառնալու համար: Քանդլերը սկսում է նկարել ռեալիզմ ոճում, այժմ նա ժամանակակից ռեալիզմի կերտողներից է: Մի առիթով նկարիչն ասել է. “Ես իմ նկարները համարում եմ ժամանակակից ռեալիստական աշխատանքներ: Իմ նատյուրմորտներն այնպիսինն են, ինչպիսին ավանդական նատյուրմորտներն են, սակայն դրանք արտահայտված են մեկ այլ լեզվով: Ես պարզապես սիրում եմ նկարել դրանք…”:
 



 
 Նյութը պատրաստեց Աիդա Մարուքյանը