понедельник, 21 июля 2014 г.

Արվեստը հոգեկան շեղումներ ունեցողների պատկերացմամբ



Այն, որ հոգեկան խանգարում ունեցող մարդիկ այլ կերպ են տեսնում աշխարհը, նորություն չէ: Հոգեկան խանգարումն առաջանում է տարբեր պատճառներով և հետևաբար ունենում տարբեր անուններ:  Ըստ բժշկական հետազոտությունների` շատ բարձր ինտելեկտով մարդիկ նույպես  հոգեբուժարանի  պոտենցիալ հիվանդներ են:  Հաճախ այն մարդկանց, ում տրված է այնպիսի շնորհ, որը շատ քչերն ունեն, խանգարում է բնականոն ու նորմալ կյանքով ապրել, քանզի հենց այդ շնորհով մարդն սկսում է այլ կերպ նայել աշխարհին, կյանքին և ի վիճակի չլինելով տիրապետել և կառավարել իր հոգեկան աշխարհը, աստիճանաբար մեկուսանում է իրականից` սկսելով ապրել իր աշխարհում, դառնալով ագրեսիվ: Ոչ բոլորն են կարողանում այդ շնորհը կառավարել և դրանով  հանդերձ ապրել նորմալ ու լիարժեք կյանքով: Ոչ բոլոր հիվանդներն են, որ տիրապետում են այս կամ այն տաղանդին, բայց նրանք քիչ էլ չեն և նրանք ավելի հաճախ հանդիպում են շիզոֆրենիայով տառապող մարդկանց շրջանում: Մեզանից շատերը գիտեն հանճարների, ովքեր նույնպես հոգեկան խանգարում են ստացել:  Բայց արի ու տես` շատերն էլ հանճար դարձել են խելագարվելու հետևանքով, և աշխարհն արտացոլել են իրենց նկարած նկարներում: Այսպիսի հիվանդների նկարածներն, իհարկե, տարբերվում են  սովորական մարդկանց նկարած նկարներից: Նրանք թղթի վրա չներկված հատված չեն թողնում՝  ներկելով բոլոր անկյունները: Հաճախ նկարները ինչ որ հաղորդագրություն կամ գրություն են պարունակում: Նրանք, կենադանցնելով անկենդան բնությունը, ծառը կամ այլ առարկան` պատկերում են աչքերով, բերանով կամ ժպիտով: Մարդկանց նկարում են ամբողջական մարմնով, անգամ ոսկորները: Իսկ եթե հիվանդն իրեն մենակ է զգում, նա երբեք նկարներում մարդուն չի պատկերում:
Ձեզ ենք ներկայացնում մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող մարկանց  նկարած ստեղծագործություններ: Սա ևս արվեստ է….որոշ դեպքրում այն միանգամից ասոցացվում է սյուրռեալիզմի հետ, մի քանի նկարներ հիշեցնում են արտ-բրուտի ստեղծագործությունները…











 




Նյութը պատրաստեց Լիլիթ Սարգսյանը